RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1234, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ԳՈՒԳԱՐՔ» ՃԱՄԲԱՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 10 ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում արդեն 57 տարի գործում է «Գուգարք» մանկական ճամբարը, որն ամեն տարի իր դռներն է բացում 7-ից 16 տարեկան պատանի հյուրերի համար: Այստեղ ամեն տարի իր հանգիստն է անցկացնում ավելի քան 1200 երեխա, հիմնականումՙ Հայաստանի սահմանամերձ գյուղերից:

Ճամբարն արդիականացնելու եւ երեխաներին համակարգչային գիտելիքներ փոխանցելու համար անհրաժեշտ էր համակարգչային սենյակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն օժանդակել է «Գուգարքի» տնօրենությանըՙ տրամադրելով 10 համակարգիչ: Ընկերության աշխատակիցներն աջակցել են դրանց տեղադրման հարցում:

«Ժամանակակից աշխարհում համակարգչային գիտելիքները էական նշանակություն ունեն գիտելիքի ձեռքբերման, ուսումնասիրություն իրականացնելու, ինչպես նաեւ տարեկիցների հետ շփվելու առումով: Համակարգչային սենյակի հիմնումը հնարավորություն կընձեռի երեխաներինՙ Լոռու գեղատեսիլ բնությունը վայելելու, այլ մարզերից ճամբար եկած իրենց հասակակիցների հետ շփվելու հետ մեկտեղՙ միաժամանակ ձեռք բերել համակարգչային տարրական գիտելիքներ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Գյուղական համայնքները եւ հատկապես սահմանամերձ գյուղերը, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են: Որպես ՏՀՏ առաջատարՙ ընկերությունն աջակցություն է ցուցաբերում կրթության համակարգի տարբեր ասպարեզներումՙ տրամադրելով ֆինանսական, մեթոդական, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ