RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1466, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԲԸՄ-Ի «ԿԱՐՊԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԸ ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՐԻԱՐԱՆԻՆ

Հ. Ծ.

Հայոց պատմության եւ մշակույթի տարածմանը նպաստող ծագումով ոչ հայ մտավորականներին գնահատելու եւ խրախուսելու նպատակով 1986-ին հիմնված ՀԲԸՄ-ի «Կարպիս Փափազյան» մրցանակը այս տարի շնորհվել է իսպանացի լրագրող եւ գրող Խոսե Անտոնիո Գուրիարանին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Սեպտեմբերի 25-ին Բարսելոնայում կայացած հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ով իր խոսքում նշել է, որ ճիշտ ժամանակն է այս խորհրդանշական տարում մեծարել անհատ անձնավորություններին եւ կազմակերպություններին, ովքեր երբեմն իրենց կյանքի գնով անգամ փրկել են, հույս ներշնչել եւ նոր կյանքի հնարավորություն պարգեւել մազապուրծ հայերին եւ սատարել նրանց մշակույթի ու պատմության իրազեկմանը օտարների կողմից: «Մարդկության դեմ գործված հանցագործությունները, ռասիզմն ու անհանդուրժողականությունը ազգային կամ կրոնական պատկանելություն չունեն եւ միայն միասնական ջանքերով է, որ մենք կարող ենք ավելի խաղաղ, ապահով եւ արդար կյանք վայելել», ասել է նա:

Մրցանակակիր Խոսե Անտոնիոն մի շարք գրքեր է գրել հայերի մասին: Նրանցից ամենահայտնին «Ռումբը» (La Bomba) հատորն է, որտեղ ներկայացված է ԱՍԱԼԱ-ի պատմությունը, որի հարձակումներից մեկի ժամանակ ինքն էլ էր տուժել Մադրիդումՙ 1980 թվին: Գիրքը հետագայում ներշնչանքի աղբյուր է հանդիսացել ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի համար, որպեսզի նկարահանի իր «Խենթի պատմությունը» կինոնկարը: Հայերի վերաբերյալ Խոսե Անտոնիոյի մյուս գիրքը վերնագրված է «Հայեր: Մոռացված ցեղասպանությունը» (Armenios, el genocidio olvidado):

Միջոցառումը կազմակերպված է եղել եւ հովանավորվել է ՀԲԸՄ-ի Բարսելոնայի Հայ մշակույթի ընկերակցության կողմից: Վերջինս շաբաթօրյա հայկական դպրոց եւ մշակութային մի կենտրոն է գործարկում, ուսումնական եւ մշակութային միջոցառումներ անցկացնում Իսպանիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ