RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1112, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակումՙ արտաքին լուսավորությամբ է ապահովվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղը: Այստեղ տեղակայվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ, որի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը եւ համայնքի բնակիչները:

Ավելի քան 5000 բնակիչ ունեցող Լիճքը ԽՍՀՄ փլուզումից հետո չի ունեցել արտաքին լուսավորություն: Իրավիճակը փոքր-ինչ փոխվել է տասը տարի առաջ. լուսավորությամբ է ապահովվել գյուղի կենտրոնական փողոցի սկզբնական հատվածը: «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շնորհիվ ընթացիկ տարում այստեղ տեղակայվել են հենասյուներ եւ լուսադիոդային (LED) 47 լուսատու: Այժմ արդենՙ գյուղի կենտրոնական մասում լուսավորությամբ է ապահովվել շուրջ 1450 մ երկարությամբ տարածք:

«Այս ծրագրի հիմքում կա երկու բաղադրիչՙ բնապահպանական եւ սոցիալական: Դրանք մեզ համար կարեւոր են հավասարապես: Նորագույն այս տեխնոլոգիայի միջոցով մենք մի կողմից նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանությանը, մյուս կողմիցՙ թեթեւացնում ենք գյուղացու սոցիալական բեռը: Լիճքի փողոցները կլուսավորվենՙ էներգախնայողության ռեժիմով: Այս աջակցությունը կարեւոր է նաեւ հոգեբանական տեսանկյունից: Տարրական հարմարությունների բացակայությունը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա: Մենք ձգտում ենք փոխել ոչ միայն կյանքի պայմանները, այլեւ ավելացնել վաղվա օրվա նկատմամբՙ մեր հայրենակիցների հավատը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը: Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանըՙ 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանըՙ 18:30-ից մինչեւ 00:00-ը: Տոնական օրերինՙ լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը եւ համայնքային զարգացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

AZG Daily #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ