RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1448, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԵՐԵՔ ԼՐԱԳՐՈՂ ԿԱՆԱՅՔ ԻԲՐԵՎ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԽՈՍԵՑԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի դահլիճներից մեկում տեղի ունեցավ «Ականատես լրագրողների վկայությունները զինված հակամարտությունների մասինՙ Լեռնային Ղարաբաղի պարագան» ձեռնարկը, որի ընթացքում իրենց վկայությունները ներկայացրեցին բուլղարուհի հեռուստալրագրող Ցվետան Պասկալեւան, չեխ լրագրող Դանա Մազալովան եւ պրահայաբնակ լրագրող Աննա Կարապետյանը: Նրանք Արցախյան պատերազմի տարբեր փուլերում ոչ միայն եղել են Լեռնային Ղարաբաղում, այլեւ լուսաբանել են պատերազմի ողջ ընթացքը ռազմական գործողություններից մինչեւ զինադադար:


Ձեռնարկի կազմակերպիչներն էին Եվրոխորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն ու Եվրոպայի Հայ դատի հանձնախումբըՙ պատգամավոր Էլենի Թեոխարուսի (Կիպրոս, ԵԺԿ) հովանավորությամբ: Հայտնի է, որ վերջինս Ղարաբաղյան պատերազմի տարիներին իբրեւ կամավոր-վիրաբույժ եղել է Ղարաբաղում եւ աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում:

Ձեռնարկը վարում էր Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը , ով նախ ներկայացրեց օրվա բանախոսներին, նրանց անցած ուղին, այնուհետեւ ողջյունի խոսքի համար ձայնը տվեց տիկին Թեոխարուսին : Վերջինս մի անգամ եւս իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին եւ նրա ինքնորոշման իրավունքին, նաեւ կարեւորեց ականատես լրագրողների վկայությունները Եվրոխորհրդարանում:

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը , ով ներկաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու քաղաքականությանը: Նրա ասելով, այդ երկրի նախագահ Ալիեւեը շարունակում է տարբեր միջազգային կառույցներում վարկաբեկել Հայաստանին, մինչեւ իսկ կապելով ահաբեկչության հետ առնչությունների մեջ, մինչդեռ ողջ աշխարհին է հայտնի , թե ինչպիսի ահաբեկչական կազմակերպություններ են գործում Ադրբեջանում:

Այս իմաստով նա գնահատելի համարեց լրագրողների կատարած արհեստավարժ աշխատանքը:

Ցվետանա Պասկալեւան դիմելով Եվրոխորհրդարանի անդամներին, մի անգամ եւս ներկաների ուշադրությունը սեւեռեց Ադրբեջանի հարձակողական քաղաքականությանը, նշելով, որ Արցախի ժողովուրդը մեծ զոհողությունների գնով է հաղթել եւ ձեռք բերել այսօրվա խաղաղ ապրելու իրավունքը, եւ իբրեւ վկայություն ցուցադրեց իր «Իմ սիրելի ողջեր եւ մեռածներ» ֆիլմը: Այս ֆիլմին հետեւեց նաեւ Արցախի այսօրվան նվիրված հեռուստաակնարկը, որն ամբողջությամբ ցույց էր տալիս, թե ինչպես է Արցախի ժողովրդին հաջողվել կերտել իր ապագա խաղաղությունը:

Չեխ հեռուստալրագրող Դանա Մազալովան իր ելույթում կենտրոնացավ Խոջալուի դեպքերի վրա, մի անգամ եւս նշելով, որ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը իր ընկերն է եղել եւ նա իրեն ցույց է տվել, թե ինչ է նկարահանել Խոջալուում, որն ամենեւին չի համապատասխանում այն կեղծ վավերագրական դրվագներին, որ այսօր ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել միջազգային հանրությանը: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները սպանել են Մուստաֆաեւին, իսկ Խոջալուի դեպքերի մասին իրեն իրական պատմությունը նկարագրել է Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովըՙ նշելով, որ դա Ազգային ճակատն էր կազմակերպել, իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով: Այս հարցազրույցից հետո թե Մութալիբովի, եւ թե Դանա Մազալովայի մուտքը Ադրբեջան արգելվել է:

Մազալովան նաեւ խոսեց այսօրվա Ադրբեջանի հակահայ եւ հակադեմոկրատական իրականության մասին:

«ՕՐԵՐ» ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը , ով 1994 թվականին Բիշքեկում մասնակցել է ղարաբաղյան պատերազմի զինադադարին նվիրված բանակցությունների լուսաբանմանը, ներկայացրեց պատմական այն փաստաթղթերը, որոնք վկայում էին այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի ոչ միայն իբրեւ հակամարտության կողմ մասնակցելուն, այլեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի կողմից ստորագրված գրություններում ԼՂՀ անվանման օգտագործմանը: Աննա Կարապետյանը ներկայացրեց նաեւ բանակցությունների ընթացքում տիրող մթնոլորտը եւ ադրբեջանական կողմի պահվածքըՙ մասնավորապես Ջալիլովի, ով ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք չուներ:

Բանախոսների ելույթներին հաջորդեցին հարցերն ու պատասխանները, եւ ինչպես միշտ առաջինը ադրբեջանցիների շահերը պաշտպանող մի քանի ելույթ-հարցեր հնչեցին, որոնց սպառիչ պատասխաններ տվեցին թե՛ բանախոսները, թե՛ Եվրոխորհրդարանի պատգամավորները: Հատկապես տպավորիչ էր տիկին Թեոխարուսի պատասխանը:

Այնուհետւ ելույթ ունեցան նաեւ այլ պատգամավորներ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին Արցախին: Ինչպես նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը , լրագրողների վկայությունները եւս մեկ քայլ էր Եվրոպայի կենտրոնում բարձրաձայնելու Արցախի ճշմարտության շուրջՙ ընդդեմ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության: Իսկ այդ մասին թերեւս լավագույնս ձեւակերպեց Դանա Մազալովան, մեջբերելով Չեխիայի նախկին արտգործնախարար Շվարցենբերգինՙ Ադրբեջանում խավիարային դիկտատուրայի մասին:

Բրյուսել-Պրահա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ