RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1131, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԹԵՔԵՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

2010թ. սկսած «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր» ծրագիրը` օժանդակելու հատկապես կարիքավոր երեխաներին, որոնց ծնողները ծանր սոցիալական պայմաններում պարզապես անկարող են հոգալ դասագրքերի ծախսերը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների սաները:

«Անվճար դասագրքեր» ծրագիրն իրականացվում է բացառապես նվիրատվությունների շնորհիվ, ուստի ամեն տարի հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնում: Այս գործում մեծ դերակատարություն ունի ԹԿՀ հիմնադիր մարմին Լոնդոնի Թեքեյան Թրաստը, որի ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի դասագրքերի ֆոնդ է կուտակվում, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնել ծրագիրը:

Բարերարների շնորհիվ 2015-2016 ուսումնական տարում ԹԿ հիմնադրամը 4,173 անվճար դասագիրք տրամադրեց 279 անապահով աշակերտի: Իսկ ծրագրի իրականացման վեց տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է 14,112 դասագիրք 8,055,871 դրամ արժողությամբ:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել «Անվճար դասագրքեր» ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է հայաստանյան եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սույն ծրագրին:

Նվիրատվություն կարող եք կատարել`

«Թեքեյան Կենտրոն» Հիմնադրամ

/ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/

Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)

SWIFT / BIC: ARMIAM22

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ