RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1476, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԵՐՈՍԻ ԴԱՍԵՐԸ

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Արցախյան գոյամարտը, հաղթական լինելու հետ նաեւ տվեց հերոսներ, ովքեր այսօր դարձել են սերունդներ դաստիարակող կերպարներ: Նոյեմբերի 22-ին լրացավ այդ նվիրյալներից Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 73 ամյակը: Արցախյան շարժման առաջամարտիկը 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվումՙ Նյուվադիի առաջին գրոհին: Հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետեւՙ Մարտակերտի շրջաններում: 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել են «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջըՙ 1992 թվականի հունիսի 21-ը: Հայրենիքի նվիրյալ զավակն այդ օրը Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի 9-րդ դասարանը, որտեղ սովորում են 13 աշակերտ, կոչվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով: Հերոսի 73-ամյա տարելիցի առթիվ, դասղեկ Կարինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, դպրոցի դահլիճում կազմակերպվել էր ցերեկույթ: Դասարանը բաժանվել էր 2 թիմի, եւ մրցեցին ասմունքելով, պարելով, երգելով: Առաջինը կոչվում էր «Լեոնիդ»ՙ թիմի ավագՙ Մուշեղ Մարտիրոսյան, երկրորդըՙ «Ազգալդյան»ՙ ավագՙ Նարեկ Մաթեւոսյան: Մինչ մրցույթի սկսվելըՙ Արցախի օրհներգի հնչյունների տակ թիմերի ավագները ներս բերեցին մեր 2 հանրապետությունների Եռագույնները: Ցերեկույթին ներկա էին դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողներ, հյուրեր: Աշակերտների ելույթները գնահատում էին տնօրեն Անահիտ Քոսակյանը, փոխտնօրեն Վարդուհի Հովհաննիսյանը եւ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Սոնա Դավթյանը: Առաջին 3 մրցույթում թիմերը հավաքեցին հավասարՙ 6-ական միավոր: Այնուհետեւ աշակերտները պատասխանեցին դասղեկի կողմից հնչեցրած 20 հարցի, որոնք վերաբերեցին Լեոնիդի կյանքին ու գործունեությանը: Վերջնական արդյունքում 18-14 հաշվով հաղթեց «Լեոնիդ» թիմը: Դպրոցի տնօրեն Ա. Քոսակյանը, շնորհավորելով հաղթող թիմին, կարեւորեց նման միջոցառումները սերունդների դաստիարակման գործում: Իրենց զավակների ելույթից, դասղեկի աշխատանքից գոհ էին նաեւ ծնողները: Ցերեկույթից հետո զրուցեցի դասարանի նոր աշակերտ, Բերձորի գիշերօթիկ հաստատության սան Գեորգի Պետրոսյանի հետ: Արդեն համակերպվել է նոր կյանքին Գեորգին, ընկերացել համադասարանցիների հետ եւ մեծ սիրով էր մասնակցում մրցույթին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ