RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1417, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՏՈՆԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ահաբեկչական գործողություններ Փարիզում: Ահաբեկիչների դաժան եւ ցինիկ վրիժառություն: Եվս մեկը: Այս անգամ Եվրոպայի սրտի ուղիղ կենտրոնում: Պատմության հաշվարկի նոր կետ: Կետ, որից հետո ամբողջ աշխարհը պետք է արմատապես փոխի գլոբալ վարքի կանոնները: Ջնջել տարաձայնությունների եւ բոցավառվող հակամարտությունների բոլոր սահմանները եւ միավորվել մեկ, ընդհանուր, ամենագլխավոր սպառնալիքիՙ ահաբեկչության դեմ: Դրանք պետք է լինեն ոչ միայն խոսքեր, այլ կոնկրետ գործողություններ: Հստակ ծրագիր, որն արդեն բարձրաձայնվել է աշխարհին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Միավորված Ազգերի Կազմակերպության ամբիոնից հանդես եկավ նախաձեռնությամբ, որի իրականացումը, ինչքան որ անհնարին այն թվար առաջին հայացքից, կարող է վերջ դնել ահաբեկչության գազանային խրախճանքին, որը մեր օրերում սկսում է ստանալ իրապես գլոբալ ծավալ: Ստեղծել միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղությանը դիմակայման միասնական համաշխարհային ցանց: Սկսել Ղազախստանի առաջնորդն առաջարկում է ՄԱԿ-ի պատերի ներսում համընդհանուր փաստաթղթին հավանություն տալուց, որը կհաստատեր առանց բացառության բոլոր երկրների պատրաստակամությունը ամենագլխավոր թշնամուՙ ահաբեկչության դեմ պայքարելու հարցում: Այն թշնամու, որը չունի կոնկրետ դեմք եւ կերպար: Այն պատերազմում, որը չունի հստակ ռազմաճակատի գիծ: Եվ դրանով այն հատկապես վտանգավոր է:

Այդ ծրագրի առանձին կետ (եւ դրանով քչերն են մտահոգված) պետք է դառնա աշխարհի տնտեսական հիմնախնդիրների լուծումը: Ղազախստանի նախագահը միանգամայն արդարացի կերպով կարծում է, որ հատկապես տնտեսական հիմնախնդիրներն են մեծապես սադրում աշխարհում բացասական երեւույթները, այդ թվում եւ ահաբեկչությունը: Եվ այդ հարցում նույնպես պահանջվում է համակարգային, ընդհանուր մոտեցում: Ղազախստանի նախագահի համաշխարհային հակաճգնաժամային պլանի գաղափարը դարձավ միջազգային հանրության հատուկ ուշադրության առարկա: Անցած տարիների ճգնաժամերը պարզորեն ցույց են տալիս իզոլիացիոնիզմի քաղաքականության անհեռանկարայնությունը: Աշխարհը կարիք ունի կյանքի նոր կանոնների: Նոր, ավելի գործնական բուժման հաբերիՙ գործող ճգնաժամի եւ հաջորդների կանխարգելման համար: Եվ այդ բուժման գծագիրը Նուրսուլթան Նազարբաեւը ձեւակերպել է բացարձակ հասկանալի կերպով: Աշխարհին պետք է ընդհանուր անդրազգային տարադրամ եւ գլոբալ ֆինանսական կարգավորիչ, որը պետք է դառնա ՄԱԿ-ի գործող Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը: Միայն ավելի ներկայացուցչական կազմով, քան առաջ, ավելի արդյունավետ գործունեության համար:

Ինքըՙ Ղազախստանը, իր նախագահի ջանքերով, միանգամայն կարող է ծառայել որպես մոդել այն բոլոր վերափոխումների, որոնք Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է իրականացնել արդեն աշխարհի մասշտաբներով: Տարածաշրջանի ամենակայուն պետությունը: Նախ եւ առաջ քաղաքական իմաստով: Եվ դա, չնայած աշխարհագրական մոտիկությանը մայրցամաքում անկայունության առանցքային աղբյուրներից մեկինՙ Աֆղանստանին, որի ապակառուցողական ազդեցությունը միշտ չէ, որ հաջողվում է սանձել Ղազախստանի հարեւաններին:

Ղազախստանը մեր աշխարհն է մանրակերտում: Այնպիսին, ինչպիսին որ պետք է լինի: Ապագայի աշխարհը: Մեր հեռավոր եւ այդքան մոտիկ ապագան: Առնվազն առանց միջուկային զենքի: Ղազախստանը պատմության մեջ առաջին երկիրն է, որն իր առաջնորդի որոշումով փակեց միջուկային փորձադաշտը եւ կամավոր հրաժարվեց աշխարհում մեծությամբ չորրորդ միջուկային զենքի զինանոցից, ինչպես նաեւ ստեղծեց Կենտրոնական Ասիայում դրանից ազատ տարածք: Այսօր Ղազախստանի նախագահը առաջարկում է կրկնել այդ փորձն արդեն Մերձավոր Արեւելքումՙ այնտեղ, որտեղից հիմա ելնում է երկրագնդի անվտանգության գլխավոր սպառնալիքը: Այնտեղ, որտեղ բազմաթիվ պատերազմներ ծնում են բնակչության անվերահսկելի տեղաշարժեր, ահաբեկչություն եւ քաոս: Այնտեղ, որտեղ նման միջոցն անհաժեշտ է բոլորից ավելի:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Ղազախստանն արդեն այժմ ծառայում է իբրեւ հաջողված ձեռնարկ դրա բազմաթիվ տեսաբանների համար: 2008-2009 թթ. բարդագույն համաշխարհային ճգնաժամից երկիրը դուրս եկավ նվազագույն կորուստներով: Իսկ ներկայիս ավելի մասշտաբային ճգնաժամի պայմաններում Ղազասխտանն արդեն մշակել եւ սկսել է իրականացնել արմատական բնույթի հակաճգնաժամային պլան: Հանրապետության իշխանությունները չեն պատրաստվում պարզ միավորել տնտեսական հիվանդությունների ախտանշանները: Աստանայում համակարգը արմատապես վերափոխում են այնպես, որպեսզի այն այլեւս չխափանվի: Ղազախստանի նախագահի «100 կոնկրետ քայլեր» ծրագիրը առաջացրել է ռեզոնանս իր հեղափոխական մոտեցմամբ ոչ միայն դեպի կոնկրետ հիմնախնդիրները, որոնք բնորոշ են առանձին երկրներին, այլեւ ամբողջ աշխարհին: Մոլորակի տարբեր անկյուններում փորձագետները նույնիսկ սկսեցին խոսել այն կիրառման վերցնելու անհրաժեշտության մասին: Այսպես, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար, իսկ այժմ խոշորագույն բանկերից մեկի ղեկավար եւ ուղղակի համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետ Գերման Գրեֆն այդ պլանն անվանել է «լավագույն փաստաթղթերից մեկը, որն ինքը երբեւէ տեսել է», նշելով, որ նույնիսկ հիսուն քայլի իրագործումից հետո Ղազախստանն արդեն կդառնա որակապես այլ պետություն:

Պետք է ընդունել, որ Ղազախստանն, ըստ էության, արդեն այսօր հանդիսանում է բոլորովին այլ պետություն: Բոլորովին ոչ այն, ինչ որ էր քառորդ դար առաջ, իր անկախության ճանապարհի ամենասկզբում: Ղազախստանն արդեն ապրում է այն նոր ապագայում, որի մասին խոսում է նրա նախագահը: Այն նոր ապագայում, որը դեռ նոր պետք է ոտք դնի աշխարհը: «New Future» նախագիծը, որը ենթադրում է ապահովել միջուկային, էներգետիկ, ջրային եւ պարենային անվտանգությունն ու վստահությունը, փոխըմբռնումն ու բարեփոխումները, այն, ինչ Նուրսուլթան Նազարբաեւն արդեն իրականացրել է Ղազախստանի անծայրածիր տարածքում եւ այժմ հույս ունի մյուս երկրների գործընկերների ընդհանուր ջանքերով ընդլայնել ամբողջ մոլորակի մասշտաբներովՙ բերելով Ղազախստանն իբրեւ օրինակ այդ բոլոր վերափոխումների հաջող իրականացման համար: Այդ երկիրը զարգանում է իրավամբ ռեկորդային տեմպերով: Նույնիսկ այն ժամանակաշրջաններում, երբ արտաքին միջավայրը դրան բոլորովին չի նպաստում: Հանրապետությունն այսօր ԱՊՀ երկրների շարքում առաջատարն է բարգավաճման, մրցունակության մակարդակի եւ բիզնեսը վարելու պայմանների ցուցանիշներով: Այդ մասին կարելի է դատել ըստ այնմ, թե ինչպես է Աստանան տարեց տարի ավելի վեր բարձրանում համաշխարհային վարկանիշներում: Հասնելով այդպիսի արդյունքներիՙ ղազախստանյան իշխանությունները չեն էլ մտածում հանգիստ վայելել դափնիների վրա, այլ ձգտում են նոր բարձունքների: Առջեւում հավակնոտ նպատակ էՙ 2050 թ. մտնել աշխարհի ամենազարգացած երեսուն երկրների շարք: Եվ նայելով, թե ինչպես է զարգանում Ղազախստանն այսօր, իր առաջնորդի հմուտ եւ շատ հեռատես ղեկավարությամբ, կասկած չկա, որ այդ երկիրն անպայման կհասնի դրված նպատակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ