RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



ՌԵՊԼԻԿԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1178, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ, ԻՆՉՈ՞Վ Է ՆԱԵՎ ՄԻԱԿԸ ՊՈՒՏԻՆԸ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ռուսաստանյան «Ռեգնում» դաշնային լրատվական գործակալության առաջատար քաղաքական մեկնաբաններից մեկըՙ Ստանիսլավ Տարասովը, բավականին հաճախ է հանդես գալիս հայ-ադրբեջանական, հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերլուծական հրապարակումներով: Ընդ որում, ասենք, որ ադրբեջանցիները նրան մեղադրում են հայամետության մեջ: Տարասովի վերջին հոդվածներից մեկը նվիրված էր Սերգեյ Լավրովի Երեւան կատարած այցի ու Ղարաբաղի խնդրի, գրավված շրջանների «վերադարձման» շուրջ տարածված խոսակցություններին:

Սակայն լրջմիտ հրապարակման մեջ ուշադրություն գրավեց մի դրվագ, որն առաջին հայացքից նույնիսկ կարող է անլուրջ թվալ: Թեմայի առնչությամբ ադրբեջանցիների դիրքորոշումների մեջ Տարասովը առանձնացրել է նաեւ, «թերեւս զավեշտի կարգով», Բաքվի քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլու էկզոտիկ տեսակետը: Ըստ այս քաղաքագետ կոչեցյալի, Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի այն առաջին նախագահն է, որի անմիջական շրջապատում հայեր չկան: Ուստի եւ առայժմ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքականության գլխավոր դերակատարը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էՙ հայերի եւ ռուսների համատեղ կառույցը, մանավանդ որ ԱԳՆ-ի ներկայիս ղեկավար Սերգել Լավրովը չի թաքցնում իր հայկական ծագումը: Ահա եւ, Կրեմլը ձգտում է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, իսկ արտգործնախարարությունը ռուս-ադրբեջանական հարաբերությունները դիտում է հայկական ընկալումների ներքո: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, ապա նա, նույն Ահմեդօղլուի խոսքերով, Չինաստանում ապրելու ժամանակներից ընկել է հայերի ուժեղ ազդեցության տակ եւ որ նրա ընտանիքի ընկերը, ինչպես նաեւ նրա երեխայի կնքահայրը հայ է:

Այս ամենով է ազերի քաղաքագետը բացատրում ռուսաստանյան վերջին, ըստ էության այդպես էլ չվերծանված, նախաձեռնության «ձախողումը»:

Գիտեք ակամայից ինչ ես վերհիշում օղլիական այս «մտորումների» լույսի ներքո. հայաստանյան լրատվամիջոցների ու քաղաքագետների թափած «շան լափը» Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխին վերջինիս որոշ հայտարարությունների կապակցությամբ: Երբ խորախորհուրդ պեղումները ցուլց տվեցին, որ նա բռնակալ Պուտինի մերձավոր մարդկանցից է, նրա գործակալը ռուս-հայկական հարաբերություններում, ռուսական կայսերապետական քաղաքականության ջատագովը եւ այլն, եւ այլն: Եվ ինչու է այսքան տգետ Ահմեդօղլուն, որ հավաստում է, թե Պուտինի մոտիկների մեջ հայ գոյություն չունի: Ախր, եթե Լավրովը հրապարակայնորեն իմաստնաբար լռում է իր հայկական արմատների շուրջ, ապա Աբրահամյանը չի էլ թաքցնում, որ ծնվել է Մալիշկայում: Եվ համայն Հայաստանում չկա մեկը, որն ախմախ ադրբեջանցուն հասկացնի, որ նա չարաչար սխալվում է իր համապարփակ եզրահանգումների մեջ:

Հետաքրքրական է, մերոնց ամենագետությու՞նն է լավ, թե՞ ազերիներ անգիտությունը:

Մոսկվա

Հ.Գ. Ինչ վերաբերում է Մարիա Զախարովային, ապա կարող եք համոզված լինել, որ շատ շուտով օտար գործիչների (ոչ միայն թուրք) հայկական ծագման տեսության սիրահարները նրա մեջ էլ կհայտնաբերեն հայկական արմատներ: Կամ որ նրա երեխան առնվազն հայամետ դաստիարակություն կստանա իր կնքահոր ձեռքով...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ