RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1388, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ 2014 Թ.

Պ. Ք.

21-րդ դարում ահաբեկիչները համաշխարհային տնտեսությանը ամենամեծ վնասը պատճառել են 2014 թվականին: Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի (IEP) տնտեսագետների 2015 Global Terrorism Index հետազոտության համաձայն, անցյալ տարի ահաբեկչությունների հասցրած վնասը կազմել է 52,9 մլրդ դոլար: Դրա մեջ մտնում են շենքերին եւ արտադրական ու մյուս ակտիվներին պատճառված կորուստները, մարդկանց զոհվելու կամ վիրավորելու եւ բուժվելու վնասները, նրանց կորցրած վաստակը եւ շատ այլ բաներ: Սակայն հիշյալ գումարը հաշվի չի առնում անվտանգության ուժեղացման ծախսերը, ապահովագրական վճարումների աճը, ազդեցությունը քաղաքային ենթակառույցի վրա եւ այլն:

IEP-ի հաշվարկների եւ տվյալների վրա հիմնված Vision of Humanity գրաֆիկից երեւում է, որ 2014 թ. ահաբեկիչների գործողություններից համաշխարհային տնտեսության կորուստները 2014 թ. գերազանցել են նույնիսկ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների պատճառած կորուստներին, որոնք կազմել էին 51,5 մլրդ դոլար:

Վնասների մեծությունը գնահատելու համար կարելի է վկայակոչել թեկուզ այն փաստը, որ դրանց վիճակագրությունը տասնապատիկ գերազանցում է 2000 թվականի վիճակագրությանը: 2013 թվականի համեմատությամբ եւս աճը էական էՙ 20 մլրդ դոլար: Ահաբեկչությունից համաշխարհային տնտեսության կրած կորուստները կարելի է համեմատել, օրինակ, Բուլղարիայի ՀՆԱ-ի հետ:

Չնայած վերոհիշյալ պատկառելի թվերին, բռնարարքային հանցագործությունների եւ սպանությունների պատճառած կորուստներն էլ ավելի մեծ են: 2014 թվականին բռնարարքային հանցագործությունների հետեւանքով համաշխարհային տնտեսութունը կորցրել է 1,7 տրիլիոն դոլար:

Այդուհանդերձ, առավել «անհանգիստ» մի շարք երկրներում ահաբեկչությունը անչափ բացասական ազդեցություն է գործում տնտեսության եւ մարդկանց կյանքի վրա: Առավել ցայտուն օրինակներից մեկը Իրաքն է: Գնողունակության համեմատական տվյալները վկայում են, որ միայն 2005-2014 թթ. ընթացքում Իրաքի տնտեսության կորուստները կազմել են 159 մլրդ դոլար: 2014 թվականի դրությամբ դա կազմում էր երկրի ՀՆԱ 32 տոկոսը:

Մասնագետները կարծում են, որ մեկ ուրիշ շատ անհանգիստ երկրումՙ Նիգերիայում, ահաբեկչությունը հատկապես հարվածել է օտարերկրյա ներդրումներին: 2010 թվականին դրանք նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 6,1 մլրդ դոլարով կամ գրեթե 30 տոկոսով:

Իսկ ընդհանուր առմամբ ահաբեկչությունից առավել շատ տուժող 10 երկրների ՀՆԱ կորուստները կազմել են 0,5-ից մինչեւ 0,8 տոկոս:

Հարկ է ընդգծել, որ ահաբեկչությունից այս կամ այն երկրի տնտեսության կորուստների չափերի վրա էականորեն ազդում են շատ գործոններՙ ահաբեկչության բազմակողմանի բնույթը, տնտեսության դիմադրողականությունը, անվտանգության մակարդակը եւ այլն:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներկայումս իր հնարավորություններով զգալիորեն գերազանցում է «Թալիբան» շարժմանը եւ համարվում է մոլորակի ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպությունը: Անցյալ տարի «Իսլամական պետության» ջիհադիստները ավելի քան 20 հազար մարդ են սպանել:

Այս տարի ահաբեկչությունների հետեւանքով աշխարհի տնտեսությունը հավանաբար կունենա 2014 թվականից ոչ պակաս կորուստներ: Ֆրանսիայում հունվարին եւ նոյեմբերին, Մալիում նոյեմբերին տեղի ունցած ահաբեկչությունների, հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու վրա ռուսական մարդատար օդանավի պայթեցման եւ մյուս խոշոր ոճրագործությունների հետեւանքները դեռ երկար ժամանակ զգալի կլինեն: Մասնավորապես Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունները կարող են էական վնաս պատճառել Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ