RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1094, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԹՈՒՐԳՈՒՏ ԷՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔՈՒՄ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից», Թարգմ. Հ.Ծ.

«Հեյդար Ալիեւը ծիծաղում էր ռուսների հետ, իսկ թուրքերին սառն էր վերաբերվում, նույնիսկ սպառնալից, փորձելով որոշ հեռավորություն պահպանել իր եւ նրանց միջեւ», գրում է Թուրգուտ Էրը իր «Ազատությունից բռնապետություն» («From Freedom to Tyranny») գրքում, տեղեկացնում է «Panorama. am» կայքը, ավելացնելով, որ Թուրգուտ Էրը թուրք դիվանագետ է, ով որպես մամլո կցորդ է աշխատել Ադրբեջանում թուրքական դեսպանատանը Հեյդար Ալիեւի իշխանության օրոք:

Բռնապետական իշխանության թիրախում էին հայտնվել, ըստ Էրի, «թուրք խեղճ ձեռնարկատերերը», որոնք չէին կարողանում դիմանալ ստորացումներին, անհիմն ստուգումներին եւ կաշառակերության դրսեւորումներին: Թուրք ձեռնարկատերերին, որոնց մոտ աշխատում էին ավելի քան 40 հազար ադրբեջանցիներ, թույլ չէր տրվում ներդնել 3 միլիոն դոլարից ավելի գումար, իսկ 1997-ից սկսած կառավարությունը զրկել էր նրանց իրենց գործարանների սեփականությունից:

Պահպանելով խորհրդային կարգերի ավանդույթները, «ստուգումների» քողի ներքո մեղադրանքներ են հարուցվել ձեռնարկատերերի դեմ, որոնց ստիպել են կա՛մ շատ էժան գնով վաճառել իրենց գործարանները, կա՛մ էլ «փտել» KGB-ի նկուղներում: «Շատ հաճախ իրենց հարստությունը թողնելով Ադրբեջանումՙ ձեռնարկատերերը Թուրքիա էին վերադառնում փորձելու համար նորից ոտքի կանգնել», շարունակում է Էրը: Թուրքական դեսպանատունը ոչինչ չէր կարողանում ձեռնարկել: «Հարաբերություններն այդ ժամանակ ոչ թե միջպետական էին, այլ միջանձնական»:

Թուրգուտ Էրի գնահատմամբ գործադիրը հաշվետու էր միայն Հեյդար Ալիեւին: Տարին մեկ անգամ նրանք հավաքվում էին Լենինի անվան պալատում, «հաշվետու զեկուցումներ կարդալու»: Օտարները այդ հանդիպումները որակում էին «կատակերգություն», քանի որ սովորաբար ամեն ինչ դրական էր ներկայացվում Ալիեւին: Ժողովրդի մսի, հացահատիկի, կարագի եւ այլ կարիքները բավարարված էին, աշխատավարձերը ժամանակին վճարված, ճանապարհները վերանորոգված եւ այլն:

Մինչդեռ, ըստ գրքի հեղինակի, «մարդիկ խոսում էին այն մասին, թե պաշտոն ստանալու համար քանի միլիոն մանաթի կաշառք պետք է տային իշխանություններին», որոնց թվում էին ոստիկանապետերը, հարկային մարմինները, դատավորները, համալսարանի ռեկտորները, բաժնի վարիչները, նախարարները եւ գործարանի տնօրենները:

Խոսելով կոմունիստական համակարգի անկման մասին, Էրը գրում է, որ Ադրբեջանը մեծ թվով սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրներ էր դիմակայում: Ժողովուրդը անտարբեր էր ամեն ինչի նկատմամբ եւ հարաբերությունները կառավարության հետ հիմնված էին վախի, անօրինականությունների եւ կաշառքի վրա: «Դեպի Հեյդար Բեյի առանձնատունը տանող ճանապարհը երեք-չորս ժամով փակվում էր: Ամռանը եւ ձմռանը ներքին գործերի զինվորները ճանապարհի երկու կողմերին կանգնում էին: Տեսարանը ներքին վրդովմունք էր առաջացնում իմ մեջ», հիշում է Էրը, ավելացնելով, որ մի անգամ նա մի վարորդի հարց է տվել, թե «ինչո՞ւ են այս մարդկանց տանջում ամբողջ օրը, երբ կարող են ուղղաթիռներով հսկել ճանապարհը»: Վարորդը պատասխանել է ծիծաղելով. «Անցյալի ավանդույթները շարունակվում են: Ալիեւը մի կողմից սրտապնդում է ժողովրդին, մյուս կողմից վախի մթնոլորտ ստեղծում ժողովրդի մեջ: Ալիեւը նույն Ալիեւն է, համակարգը չի փոխվել»:

«Ազատությունից բռնատիրություն: Կարծես վերակենդանանում են Ստալինն ու Բերիան» ամբողջական խորագրով գրքի հրատարակումից հետո Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են Թուրգուտ Էրին զրպարտության եւ հակաադրբեջանական գործունեության մեջ: Ի պատասխան Էրը պնդել է, որ ինչ-որ գրված է գրքում, հիմնված է փաստերի վրա եւ զրպարտանքի մեղադրանքները մի ավելորդ անգամ ապացուցում են Ադրբեջանի իշխանությունների ստորությունն ու բթամտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ