RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1072, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՆՈՒՆ ՆԱՎԹԻ ՇՈՒԿԱՅԻ ԱՄՆ-Ը ԿԶՈՀԱԲԵՐԻ ԹԵՐԹԱՔԱՐԱՅԻՆ ՃՅՈՒՂԸ

Պ. Ք.

Նավթի համաշխարհային շուկայում տիրող դրամատիկ վիճակի կապակցությամբ Վենեսուելայի նավթի նախարար Էուլոգիո Դել Պինոն հայտարարել է, որ եթե OPEC-ը ոչինչ չձեռնարկի, ապա մեկ բարել նավթի գինը կարող է իջնել 25 դոլարի: Նախարարը նավթ արտահանողների շահերը պաշտպանելու համար առաջարկել է սահմանել հեղուկ վառելիքի «հավասարակշիռ գին», ըստ որի մեկ բարելի գինը պետք է լինի 88 դոլար: Մինչդեռ այժմ մեկ բարելը վաճառվում է 44 դոլարով:

Դել Պինոն հույս ունի, որ դեկտեմբերի 4-ին OPEC-ի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ կհաջողվի հասնել փոխզիջման, թեեւ խոշոր արտահանողներ Սաուդյան Արաբիան եւ Քաթարը նաեւ նավթի էժանացման ջատագովներ են:

OPEC-ում գների պատերազմ նախաձեռնողներըՙ սաուդցիները եւ քաթարցիները շարունակում են հնարավորինս էժան վաճառելու մարտավարությունը, որպեսզի նավթի շուկայում պահպանեն իրենց բաժինը: Վերջին 17 ամիսներին գլխավոր նավթարդյունահանողները պարբերաբար խախտել են քվոտան, որը կազմում է օրական 30 մլն բարել: Եվ սաՙ այն պայմաններում, երբ նավթի խոշորագույն ներմուծողների պահեստարանները արդեն լեփ-լեցուն են:

Ի դեպ, «թերթաքարային հեղափոխության» շնորհիվ նավթի շուկաներում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ԱՄՆ-ին: Չնայած թերթաքարային նավթի համեմատաբար բարձր ինքնարժեքին, նա արագ տեմպերով ավելացնում է հեղուկ ածխաջրածինների արդյունահանումը: Մեկ տարում այն աճել է 16 տոկոսով եւ կազմում է օրական 11,6 մլն բարել: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ԱՄՆ-ը ձգտում է նավթի միջազգային շուկայից դուրս մղել իր մրցակիցներին (առաջին հերթին Սաուդյան Արաբիային եւ Ռուսաստանին), հընթացս այնտեղ առաջացնելով գների անկում: Հանուն այդ նպատակի ամերիկացիները պատրաստ են նույնիսկ զոհաբերել իրենց թերթաքարային ճյուղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ