RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1081, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԵՎ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարի հանդես է գալիս նախաձեռնություններով, որոնց մի մասը կյանքի չէր կոչվի առանց մշակույթի նվիրյալ կազմակերպությունների եւ առաջին հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ի: Մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունն ազգային մշակույթի զարգացման գործում:

Խոսելով համագործակցության կարեւորության մասին նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է. «Մեր բարեկամությունն արդեն տասը տարվա պատմություն ունի: Մեծ է ընկերության ներգրավվածությունը հատկապես ժամանակակից արվեստի եւ պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտներում: Սակայն չկա որեւէ ոլորտ, որտեղ ընկերությունը չունենա իր մասնակցությունը: Հարկ է նշել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ իրականացվող յուրաքանչյուր ծրագիր արձանագրում է որակական բարձր արդյունքներ»:

Մշակութային ոլորտը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Սոցիալական ներդրումների ծրագրի հիմնական ուղղություններից մեկը: 2015 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2 միլիարդ 512 միլիոն դրամի ներդրում է կատարել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում, որից 894.500.000 դրամ (35.6%) ներդրվել է մշակութային նախագծերի մեջ:

Ընդհանուր առմամբ` գործունեության տասը տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23.6 միլիարդ դրամ է հատկացրել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի համար, որից 7.912.600.000 դրամն (34.4%) ուղղվել է մշակութային ծրագրերին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակույթին նպատակ ունի նպաստելու աշխարհի հետ երկխոսության հաստատմանը եւ ազգային արժեքների տարածմանը: Մշակույթը նաեւ ինքնարտահայտման ձեւ է, մեր եզակիությունը, ազգային ինքնությունն ու տեսլականը ներկայացնելու միջոց: Աջակցություն ցուցաբերելով մշակութային նախաձեռնություններինՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է իր ավանդն ունենալու ազգային մշակութային ավանդույթների ներկայացման եւ երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնություն նոր որակ ու գույն է հաղորդում հայ հասարակությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ իրականացվող ծրագրերն ընդգրկում են տարբեր մշակութային ոլորտներ եւ ժանրեր, ինչպես նաեւ անդրադառնում են հայ ժողովրդի պատմության լուսաբանմանը, օրինակՙ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին արժեքավոր փաստաթղթերի նվիրաբերում, աջակցություն մի շարք կինո եւ երաժշտական փառատոների, օրինակՙ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնին, «Նոր անուններ» փառատոնին, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնին, «Ֆրեսկո» կինոփառատոնին, աջակցություն երաժշտական եւ պարային խմբերիՙ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթին, «Հովեր» պետական կամերային երգչախմբին, Հայաստանի երիտասարդական նվագախմբին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին, «Արս Լունգա» դուետին, «Ունիսոն» ՀԿ-ի երգչախմբին, աջակցություն մշակութային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, օրինակՙ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատասխանՙ 100 տարի անց» նախագծին, Հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանի «Հայկական երաժշտության գլուխգործոցներ» ալբոմի հրատարակմանը: Ընկերության ուշադրության կենտրոնում են նաեւ ազգային մշակութային արժեքների տարածմանն ու ճանաչմանն ուղղված լրագրողական նախաձեռնությունները, օրինակՙ «Օտար-ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի, «Կիլիկիա» առագաստանավի վերաբերյալ փաստագրական ֆիլմի հովանավորությունը եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ