RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1277, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«QATAR AIRWAYS»-Ը ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ

2016թ. Քաթարի Ավիաուղիները (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երեւան - Դոհա ուղղությամբ: <Արմենիա> Միջազգային Օդանավակայաններ> ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի Ավիաուղիների հետ: Վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ «Էթիհադ» ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին:

Մենք շատ հպարտ ենք, որ Քաթարի Ավիաուղիները, որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն ավիաընկերություն, ընտրել է Հայաստանը որպես իր նոր ուղղություններից մեկը:

Քաթարի Ավիաուղիները Միջին Արեւելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց եւ թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: Քաթարի Ավիաուղիների շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) եւ այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր եւ Հեռավոր Արեւելք մեկնողների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ