RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



ԸՆԹԱՑԻԿ

Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1249, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԱՆՎԱՆԻ ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Դեկտ.ի 2-ին, հանդիսավոր պայմաններում, Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում տեղի ունեցավ անվանի գրող-հրապարակախոսի 80-ամյակին նվիրված երեկո: Մինչ այդ Անտոն Դելվիգի անվան «Հավատարմության համար բառին ու Հայրենիքին» համառուսաստանյան մրցանակի կազմկոմիտեի որոշմամբ Զորի Բալայանն արժանացել էր «Ոսկե Դելվիգ» հատուկ մրցանակի ռուս-հայկական հումանիտար կապերի զարգացման մեջ ահռելի ներդրման եւ ստեղծագործական անօրինակ նվաճումների համար:

Զորի Հայկի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին Ստեփանակերտ քաղաքում: Ծառայել է Բալթիական նավատորմում: Ավարտել է Ռյազանի բժշկական ինստիտուտը: 1963-ից մինչեւ 1973 թվականը աշխատել է Կամչատկայում որպես բժիշկ: Հրատարակել է պատմվածքներ եւ ակնարկներ բազմաթիվ պարբերականներում: 1975 թվականից աշխատել է որպես «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից Հայաստանում: Ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր: Ավելի քան 70 գրքերի հեղինակ է: Արժանացել է ԽՍՀՄ Ժուռնալիստների միության, Հայաստանի պետական եւ այլ մրցանակների դափնեկրի կոչման: Բազմաթիվ գիտարշավների եւ ճամփորդությունների կազմակերպիչ եւ մասնակից է, այդ թվումՙ առագաստանավով շուրջերկրյա նավարկության: Երեք զավակների հայր է եւ վեց թոռների պապիկ:

Շնորհավորում ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ