RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1316, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ ԿԱՌԼՍՌՈՒՀԵԻ ԲԵՄՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ֆրանց Վերֆելի վեպի բեմական ընթերցումըՙ նաեւ Օբերհաուզենում

Նոյեմբերի 21-ից 29-ը գերմանական Կառլսռուհեի պետական թատրոնում Հայաստանի պատմությանն ու ներկային նվիրված փառատոն է անցկացվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում:

«Անմոռուկ» անունը կրող փառատոնային բազմաշերտՙպար, երաժշտություն, գրականություն ներառող ծրագրի կենտրոնական իրադարձությունը գերմանաավստրիացի հեղինակ եւ թատերական գործիչ Ֆերդինանտ Բրուքներիՙ Ֆրանց Վերֆելի վեպի հիման վրա 1940-ին ամերիկյան աքսորում ստեղծված «Մուսա լեռան զավակները» բեմագրությունն է, որի առաջնախաղը կայացել է նոյեմբերի 28-ին: Փառատոնի հովանավորը ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին է, կուրատորըՙ Քրիստիան Փափկեն: Բազմաշերտ այս ծրագիրը կյանքի է կոչվել համայնքային մի շարք կազմակերպություններիՙ «Հայ օգնություն» միության, Գերմանահայկական ընկերակցության, HAYsociety առցանց տեղեկատուի, Գերմանահայկական երաժշտական ընկերակցության, Հայկական երիտասարդական կազմակերպության ակտիվ համագործակցությամբ, ինչպես նաեւ Կառլսռուհեի Կինեմատեկի, Արվեստի եւ դիզայնի ինստիտուտի աջակցությամբ: Փառատոնը գրանցել է 1500 այցելու: Հավելենք, որ «Մուսա լեռան զավակները» ներկայացումը 18 անգամ դեռ խաղարկվելու էՙ շարունակվելով մինչեւ 2016-ի հուլիս: Հունվար- փետրվարին հայկական կինոդիտման 4 երեկո է կայանալու Կինեմատեկում, իսկ թատրոնի ճեմասրահում գործող «1915 թվական, Աղետ» ցուցահանդեսը կարելի է դիտել մինչեւ 2016 -ի հունվարի 12-ը:

Գերմանական «Դեր վեսթեն» լրատուն էլ փոխանցում է, որ Օբերհաուզենի թատրոնում էլ հիշատակում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցըՙ Հարթմութ Շթանկեի (Hartmut Stanke)ՙ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպից մեկժամանոց հատվածաբար ընթերցանությամբ (ընտրվել է Էնվեր փաշայի եւ Յոհաննես Լեփսիուսի վեճի տեսարանը), այնուհետեւՙ Էնդի Սփիրայի (Andy Spyra) լուսանկարային ռեպորտաժով, երաժիշտներ Մարիո Բիերհոֆֆի, Յաննիկ Ռեհրի, Պասկալ Զիիլաֆֆի ուղեկցությամբ: 31-ամյա լուսանկարիչը Արարատի, Վանա լճի շրջակայքում հայկական հետքեր է որոնել, ու երբ ապրիլին չորրորդ անգամ ցանկացել է Անատոլիա գնալ, մերժել են. Թուրքիան նրան «persona non grata»ՙ անցանկալի անձ է հայտարարել: 2016-ին լուսանկարիչը տեքստի հեղինակ Քրիստիան Մայերի հետ ծրագրել է Հայաստանի կորած հետքերի իր որոնումները գրքի մեջ հավաքել- հրատարակել: Ստամբուլի հայ համայնքում օգնել են, որ ցեղասպանության ականատեսների ժառանգների հետ կապ հաստատիՙ շաբաթներ տեւած ճանապարհորդություններ, անվերջանալի զրույցներ: Եկեղեցիներ, գյուղեր, նույնիսկ ավեր եղածն էլ ոչնչացվել է, թերթի հետ զրույցում պատմել է լուսանկարիչը, որ իր սեւ- սպիտակ լուսանկարների ապագա հրատարակության մեջ կարեւորում է տեքստի համապատասխանությունըՙ հայերի ճակատագիրըՙ սերնդեսերունդ փոխանցվող ազգային տրավման իր համար ընկալելի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ