RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1036, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԳԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԿՐԾՔԻՆ ԿՐՈՒՄ ԷՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԱՆՄՈՌՈՒԿԸ

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴՅԱՆ

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր պոլսահայ Գարո Փայլանը նախօրեին մեջլիսում իր ելույթը սկսեց հայերեն «Բարեւ ձեզ»-ով:

Հայազգի պատգամավորի ելույթը մեկը մյուսի հետեւից տարածվեց առաջատար լրատվամիջոցներով եւ համացանցով, իսկ հայկական կայքէջերի համար դա մի իսկական գլխագիր էր: Հիրավի, թուրքական խորհրդարան Գարո Փայլանի մուտքը իրադարձություն էր հայության համար, որն իր նախադեպը չէր ունեցել:

Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորները վերջերս կտրուկ փորձության են ենթարկում մեջլիսին. պետք չէ մոռանալՙ օրեր առաջ Թուրքիայի նոր խորհրդարանի երդման արարողության ժամանակ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության քուրդ պատգամավոր Լեյլա Զանանը յուրովի խմբագրեց պատգամավորների երդման տեքստը. նա երդումը սկսեց քրդերենով, իսկ տեքստում գրված «թուրք ժողովուրդ» բառը ընթերցեց «Թուրքիայի ազգեր»...

Նախօրեին, երբ Գարո Փայլանը մեջլիսի ամբիոնից իր ցավն էր հայտնում Դիարբեքիրի Սուր գավառում սպանված քուրդ փաստաբան Թահիր Էլչինի մահվան առիթով եւ դատապարտում էր լրագրողներՙ Ջան Դյունդարի եւ Էրդեմ Գյուլի ձերբակալության փաստը, նաՙ հայազգի պատգամավորը, կրծքին կրում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմուռուկը: Այս իրողությունը հանրության աչքից կարծեքՙ վրիպել է...

Պատգամավորի ելույթի ժամանակ մեջլիսի նախագահ Իսմայիլ Կահրամանը հայտարարեց, որ ոչ ոքի թույլ չի տա վիրավորել երկրի հեղինակությունը: Վերջինիս հակադարձելովՙ Փայլանն ասաց. «Այդ պետականության հեղինակության վրա երեք մատ փոշի է նստած, մենք այդ փոշին ենք մաքրում»:

Իր խոսքի ավարտին հայազգի համարձակ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի ամբիոնից ներկա եւ նախորդ իշխանավորներին մեղադրեց Հայոց ցեղասպանության մեղսակցության ու հանցագործության անպատժելիության մեջ, եւ դա նա արեց չափազանց դիվանագիտորենՙ ասելով. «Դժբախտաբար, մեր պետական պաշտոնյաներն արդեն 100 տարի է, ինչ շատ հանցագործությունների անմիջական մասնակիցն են, սակայն նրանցից եւ ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: Քանի հանցագործությունները չեն պատժվում, դրանք կկրկնվեն»:

Տեսանյութըՙ https://www.youtube.com/ watch?v=lt1nO7gGDQU

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ