RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 989, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԻՊ ՆԱՎԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՆՈՐԴՆԵՐՆ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ

Պ. Ք.

Վկայում են իսրայելական, արաբական, անգլիական աղբյուրները

Թուրք եւ քուրդ մաքսանենգները «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայիններից նավթ են գնում, այն տեղափոխում են Սիրիայի եւ Իրաքի տարածքով, ապա վաճառում են Իսրայելին եւ այլ երկրների: Այդ մասին տեղեկացնում է Իսրայելի գործարար շրջանների The Globes կայքէջը:

Հեղինակների գնահատումների համաձայն, ԻՊ-ը ամեն օր վաճառում է 20-40 հազար բարել նավթ, վաստակելով օրական 1-1,5 մլն դոլար:

Հոդվածում նշվում է, որ նավթն արդյունահանվում է Սիրիայի արեւելքում գտնվող Դեր-Զոր քաղաքում, ինչպես նաեւ իրաքյան երկու հանքավայրերում: Այնուհետեւ նավթը տեղափոխվում է Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին մերձակա քրդական Զախո քաղաք:

Հենց այնտեղ են հավաքվում իսրայելցի եւ թուրք միջնորդները, որոնք տեղում համաձայնեցնում են գինը: Արաբական Al-Arabi al-Jadee թերթը նշում է, որ այդ փուլում մեկ բարել նավթը վաճառվում է 15-18 դոլարով, մինչդեռ համաշխարհային սակարաններում WTI եւ Brent Crude մակնիշների նավթը իրացվում է մեկ բարելը 41-45 դոլարով:

Դրանից հետո մաքսանենգների լավ կարգավորված ցանցը Թուրքիայի տարածքով նավթը հասցնում է նավահանգիստներ, որտեղից այն առաքվում է պատվիրատուի նավահանգիստներ: Ըստ որում, Իսրայելը անօրինական նավթի գլխավոր գնորդներից մեկն է, նշում է թերթը:

Արդեն օգոստոսին անգլիական «Ֆայնենշլ թայմս» թերթը գրել էր, որ այս տարի Իսրայելը նավթի 75 տոկոսը ստացել է իրաքյան Քրդստանից: Այդ ներմուծման ավելի քան մեկ երրորդը ստացվել է թուրքական Ջեյհան նավահանգստից, որը անգլիական թերթը նկարագրել էր որպես «ԻՊ մաքսանենգ հումքի հավանական անցակետ»:

Երկուշաբթի օրը Փարիզի բնապահպանական համաժողովում ելույթ ունենալովՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտատարեց, որ Մոսկվան բոլոր հիմքերն ունի կարծելու, որ Սիրիայի երկնքում ռուսական «Սու-24» ռմբակոծիչի ոչնչացումը ուղղակիորեն կապված է Թուրքիային ԻՊ նավթի մատակարարումների հետ:

ՌԴ նախագահի խոսքերով, Մոսկվան ստացել է «լրացուցիչ տվյալներ, որոնք հաստատում են, որ ԻՊ եւ ահաբեկչական այլ կազմակերպությունների վերահսկողությանը ենթակա վայրերում արդյունահանվող նավթը հսկայական չափերով, արդյունաբերական ծավալներով մուտք է գործում Թուրքիայի տարածք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ