RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 994, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՊ-ԻՑ ՆԱՎԹԻ ԳՆՄԱՆ ՓԱՍՏԵՐԸ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏԻ

Պ. Ք.

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Բեսկովն ի պատասխան ԻՊ-ից նավթ գնելու պնդումները ապացույցներով ներկայացնելու Էրդողանի պահանջին նախորդ օրը հայտարարեց, թե Ռուսաստանն իր ունեցած փաստերը չի հրապարակիՙ իսլամիստների դեմ պայքարի շրջանակում ռազմահետախուզական գաղտնիքները չբացահայտելու մտահոգությամբ:

Ինչպես ծանոթ է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկրի կողմից «Իսլամական պետության» նավթի գնման հետ կապված մեղադրանքները անվանել էր «անբարոյական»: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել էր Ֆրանսիայում: «Մենք այնքան անազնիվ չենք, որ նավթ գնենք ահաբեկիչներից: Եթե ապացուցվի, որ մենք դա արել ենք, ապա ես կթողնեմ իմ պաշտոնը: Եթե կան ինչ-ինչ ապացույցներ, թող ներկայացնեն, կտեսնենք», ասել է նա:

«Նման բան չի եղել, մենք երբեք անօրինական ճանապարհով նավթ չենք գնել: Ահաբեկչական կազմակերպությունների հետ այդպիսի գործարքները բացառված են: Մեր նավթի աղբյուրները ամենքին հայտնի են. Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Իրաք, Ալժիր, Քաթար, Նիգերիա», շարունակել էր թուրք նախագահը:

Էրդողանը նաեւ հայտարարել էր, թե ԱՄՆ-ի տվյալներվ, Ռուսաստանի եւ Սիրիայի քաղաքացի ոմն Ջորջ Հասվանի իբր նավթ է գնում ԻՊ-ից եւ վաճառում է Դամասկոսին, բայց իր ասածի ապացույցներ չի բերել: Ռուսական կողմը Հասվանիի ՌԴ քաղաքացիությունը պաշտոնապես չի հաստատել եւ որեւէ մեկնաբանություն չի արել: ԱՄՆ-ը նույնպես ավելի վաղ չէր հայտարարել, թե Ռուսաստանին նման տվյալներ է տրամադրել:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը օրերս հայտարարել էր, որ Էրդողանի որդին թերեւս մասնակից է ԻՊ հետ նավթի անօրինական առեւտրին: Նրա խոսքերով, Թուրքիան հենց Էրդողանի որդու նավթային ընկերության շահերի պատճառով է խփել ռուսական «Սու-24» օդանավը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հերթին ուշադրություն է դարձրել այն բանին, որ օդանավի միջադեպը տեղի է ունեցել ԻՊ նավթահանքերին ռուսական օդուժի հասցրած հարվածներից հետո: Նախարարի խոսքերով, դա պատահեց «այն բանից հետո, երբ մեր օդուժը սկսեց թիրախային եւ շատ արդյունավետ հարվածներ հասցնել այդ բենզատարներին եւ ընդհանուր առմամբ նավթահանքերին»:

Թուրքական F-16 ռազմօդանավը նոյեմբերի 24-ին «Սու-24»-ը խոցել էր սիրիական տարածքի վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել էր «ահաբեկիչների հանցակիցների հարված ՌԴ թիկունքին»:

Մոլորակի կլիմայական փոփոխություններին նվիրված փարիզյան համաժողովում մի շարք հանդիպումներ ունենալուց հետո Պուտինը հայտարարեց. «Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ մեր օդանավը խփելու որոշումը եւս թելադրված է եղել Թուրքիայի տարածքով դեպի նավահանգիստներ նավթառաքման ուղիների անվտանգության ապահովման ցանկությամբ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ