RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1063, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՅՈՒԱՆԸ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ

Պ. Ք.

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ չինական յուանը կմիանա աշխարհի պահուստային արժույթների զամբյուղի հիմնադրամին: Ներկայումս այդ զամբյուղի մեջ են ամերիկյան դոլարը, եվրոն, ճապոնական իենը եւ բրիտանական ֆունտը: Նման որոշում ընդունելովՙ ԱՄՀ-ն հայտարարել է, որ յուանը «համապատասխանում է գոյություն ունեցող բոլոր չափանիշներին» եւ պետք է զամբյուղի մասը դառնա 2016-ի հոկտեմբերին: Արժույթների զամբյուղում վերջին փոփոխությունները տեղի էին ունեցել 2000 թվականին, երբ եվրոն փոխարինել էր գերմանական մարկին եւ ֆրանսիական ֆրանկին:

ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը նոր իրադարձությունը մեկնաբանելիս նշել է, որ սա «կարեւոր ուղենիշ է համաշխարհային ֆինանսական համակարգի մեջ Չինաստանի տնտեսության ինտեգրման առումով»: Քրիստին Լագարդը նաեւ ավելացրել է, որ դա վերջին տարիներին Չինաստանի դրամավարկային եւ ֆինանսական համակարգերի բարեփոխման ճանապարհին երկրի իշխանությունների ապահոված առաջընթացի ճանաչումն է: ԱՄՀ-ն իր որոշումը ավելի վաղ չէր ընդունել հիմնականում այն պատճառով, որ Պեկինը յուանի փոխարժեքը արհեստականորեն ցածր է պահում արտահանողներին օգնելու նպատակով:

Այսպիսով, յուանը մտնում է ԱՄՀ-ի ստեղծած ակտիվիՙ փոխառության հատուկ իրավունքների (SDR) մեջ: Տվյալ ակտիվն օգտագործվում է կենտրոնական բանկերի եւ ԱՄՀ-ի գործառնությունների ժամանակ եւ կիրառվում է խնդրահարույց երկրների, օրինակՙ Հունաստանի, վարկավորման ժամանակ, երբ ԱՄՀ-ն նրանց ֆինանսական օգնություն է ցույց տալիս:

Չինաստանն աշխարհում ԱՄՆ-ից հետո երկրորդ հզոր տնտեսությունն է եւ արդեն անցյալ տարի հույս ուներ յուանը տեսնել աշխարհի պահուստային արժույթների կազմում: ԱՄՀ-ի ընդունած որոշումը վկայում է համաշխարհային տնտեսության մեջ կատարված զգալի փոփոխությունների մասին: Որոշումը շատ ձեռնտու է Չինաստանին: Ներկայումս որոշ վերլուծաբաններ ասում են, որ մինչեւ 2030 թվականը յուանը համաշխարհային երեք հիմնական արժույթներից մեկը կդառնա դոլարի ու եվրոյի հետ մեկտեղ:

Պահուստային արժույթների զամբյուղում ամենամեծ բաժինը կպահպանի դոլարըՙ 41,73 տոկոս: Եվրոյի բաժինը ներկայիս 37,4-ից կիջնի 30,93 տոկոսի, իսկ յուանը զամբյուղում իր կարեւորությամբ կզբաղեցնի երրորդ տեղըՙ 10,92 տոկոս: Իենի եւ ֆունտի բաժինները կկազմեն համապատասխանաբար 8,33 եւ 8,09 տոկոս: Յուանի վերաբերյալ ԱՄՀ որոշման ընդունումից առաջ SDR զամբյուղում դոլարի բաժինը կազմում էր 41,9 տոկոս, ֆունտինըՙ 11,3 տոկոս, իենինըՙ 9,4 տոկոս:

ԱՄՀ-ն իր որոշմամբ կանաչ լույս վառեց չինական արժույթի ճանապարհին, որը այսուհետեւ ավելի ու ավելի մեծ բաժին կունենա միջազգային հաշվարկների շուկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ