RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1021, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԼՈՒՐԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Գիտական գրադարանի ընթերցասրահների բաժնի պետ

Հայոց պատմավեպի նահապետը

Դեկտեմբերի 3-ին լրացավ հայ ականավոր գրող, հայոց պատմավեպի նահապետ, հասարակական գործիչ Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակը:

Գիտակցական մի կյանք ապրելով խորհրդային իրականության ժամանակահատվածում, ականավոր գրողը ապրեց նաեւ անկախացած Հայաստանում եւ ստեղծեց պատմավեպերի մի ամբողջ շարք («Շուշի», «Անդրանիկ», «Գարեգին Նժդեհ», «Ղարաբաղը կրակների մեջ»), որոնք այլ ժամանակում հաստատապես լույս աշխարհ չէին գա:

Սերո Խանզադյանը նաեւ հայ գրականության ամենաարգասաբեր հեղինակներից մեկն է, այդ են վկայում նրա հրատարակած 70-ից ավելի գրքերը:

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանին պատիվ է բաժին ընկել, որ ականավոր գրողն իր շրջանավարտն է եւ իր հինգ շրջանավարտներից մեկը, որ արժանացել է Խորհրդային Միության սոցիալիստական աշատանքի հերոսի կոչման:

Սերո Խանզադյանի 100-ամյակի առթիվ համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է գրողի ստեղծագործությունների ցուցադրություն եւ ներկայացվել են հեղինակի ավելի քան 60 հայալեզու եւ ռուսալեզու գրքեր:

Նոր գրքեր

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի ցուցադարակներում նոյեմբերի 30-ին բացվել է «Նոր գրքեր» հերթական ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են վերջին ամսվա ընթացքում գրադարանի ձեռք բերած եւ նվիրատվությամբ ստացած 70-ից ավելի բազմաբնույթ գրքերը: Ցուցադարակներում ներկայացված են 2014-2015 թվականներին հրատարակված բուհական ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, պատմագիտական, բանասիրական, կենսագրական, գեղարվեստական, հուշագրական գրքեր:

Ցուցահանդեսի բոլոր գրքերը հասանել են դասախոսների, ուսանողների եւ առհասարակ ընթերցողների համար:

124-րդ հանդիպումը

2015 թ-ի նոյեմբերի 28-ին Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 124-րդ հանդիպումը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը («Սեր», «Սիրտ»), Մադոննա Մնացականյանը («Սեր»), Վարդան Գրիգորյանը («Ձմեռ է գալիս», «Սիրում եմ»), Ավետիք Կարճիկյանը («Լուսին», «Քամին»), Հրաչյա Հարությունյանը («Ծիրանենի», «Ամառ»), Իշխան Բադալյանը («Երկու տող»-ով, «Հայր ու Հայրենիք»), Անի Պետրոսյանը («Սիրում եմ»), Արմենուհին (Արմենուհի Մելքոնյան, «Աշուն»), Զարուհին (Զարուհի Հարությունի, «Ինքնասիրահարվածություն», «Ուզում եմ», «Քո փետուրները»), Մարիամ Գրիգորյանը («Պարտված սեր», «21 գրամ շարքից», «Հիշողություններ ապագայից»), Լուսինե Հակոբյանը («Ուշ է», «Կարոտած մի սեր», «Լուսատու»), Անուշիկ Թովմասյանը («Անվերնագիր»), Տիգրան Պետրոսյանցը («Սիրում եմ քեզ»): Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ