RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԱՎ, ՄՆԱՑ... ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հակառակ տարածված կարծիքին, թե Հայաստանում տեղի ունեցած համապետական քվեարկություններից միակ արդարը առաջին նախագահական ընտրություններն են եղել, ես համաձայն չեմ, թեեւ ոչ մի առարկություն չունեմ դրա արդյունքում ընտրված մեր առաջին նախագահի լեգիտիմության վերաբերյալ: Նա բառի իսկական առումով չուներ մրցակից: Բայց անձամբ տեսել եմ քվեները հաշվելու ժամանակ բազմաթիվ ու բազմապիսի քվեաթերթիկներ Աբովյան քաղաքի ընտրատեղամասերում, որոնց վրա քվեարկողները տարբեր մակագրություններ էին թողել, որոնցից ամենատարածված հետեւյալն էր. «Բայց առանց ՀՀՇ-ի»...

Մյուս կողմից, ինձ միշտ զարմացրել են մեր ոխերիմ հարեւան թուրքերը. լինելով մեզնից ավելի խարդախ (ժողովուրդն ավելի դիպուկ բառ ունիՙ «դաղալ»), հիշողությանս մեջ չի արձանագրվել որեւէ փաստ Թուրքիայում կայացած քվեարկության արդյունքների կեղծման մասին, հակառակ այն իրողության, որ Թուրքիայում ամեն մի ընտրություն, մեծ կամ փոքր, անցել եւ անցնում է բռնարարքների եւ ահաբեկչությունների պայմաններում, ինչպես նախագահական վերջին ընտրությունները: Սակայն, կրկնում եմ, քվեարկությունների արդյունքների ուռճացման, պակասեցման կամ կեղծման վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ այդ երկրում կատարվող իրադարձություններին հետեւողիս: Ինչպե՞ս են թուրքերը հասել դրան: Նախանձել կարելի է:

Մեր մեջ ընդունված է ասել, որ սերունդ է պետք փոխվի, որպեսզի մեզ մոտ էլ կայանա, ամբողջատիրության պայմաններում ծնված-մեծացներից հետո, ազատ մտածող, խարդախություն չհանդուրժող, ինքնավստահ, վերջապեսՙ իսկական քաղաքացիական հասարակություն: Բերում են Մովսեսի օրինակը, որ 40 տարի շարունակ հրեաներին թափառեցրեց Սինայի անապատներում մինչեւ դեպի Ավետյաց երկիր առաջնորդելը, քանի որ սերունդ պետք է փոխվեր, եւ ինքն էլ չհասավ նոր երկիր, քանի որ հին սերնդից էր: Մինչդեռ մեր երկրում, անկախությունից 25 տարի հետո, սերունդը փոխվում է, փոխվել է արդեն: Բայց: Ինչպե՞ս անել, որ...

Ուսանողներիցս մեկը, որին հանձնարարել էի, ինչպես իր համակուրսեցիներին, անպայման մասնակցել դեկտեմբերի 6-ի քվեարկությանը եւ ընտրական տեղամասից ռեպորտաժ պատրաստել, երկուշաբթի օրը բերեց նյութը: Կյանքում առաջին անգամ ընտրությունների մասնակցող եւ հեռավոր շրջանից եկած այդ երիտասարդը, Երեւանում ընտրական տեղամասում իր անվանը չհանդիպելուց հետո, որտեղ նախապես եղել էր համապատասխան փաստաթղթերով եւ գրանցել տվել իր անունը, հուսախաբՙ վերադառնում է տուն, որտեղ տեղեկացնում են, որ ինքն արդեն քվեարկել է իր հայրենիՙ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում: Ընդամենը 19 տարեկան այդ երիտասարդին ի՞նչ բացատրություն տալ: Այսուհետեւ կհավատա՞ նա իմ եւ մյուս դասախոսների ասածներին, դեմոկրատիզմի մասին մեր քարոզներին, արդարամտության եւ արդարասիրության հաղթանակին:

Ի՞նչ ենք սովորեցնում մեր նորահաս սերունդին: Նրանց ե՞ւս 20 կամ 40 տարի է պետք Ավետյաց երկիր հասնելու համար...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ