RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1100, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐՑԱԽՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՄՆ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄՈՒՄ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հատկապես սիրիական հակամարտության ֆոնի վրա առավել զգայուն դարձած ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ ձգտում կա իրենց ազդեցության ոլորտները ճշտելու հին հակամարտությունների հանգուցալուծման գործընթացի մեջ: Հիշենք մինչեւ ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը ՌԴ արտաքին գործերի նախագահ Լավրովի անարդյունք այցը Հայաստան եւ այս առիթով շրջանառվող ենթադրությունները:

Սեպտեմբերին, երբ ադրբեջանական կողմը սկսեց ծանր հրետանի կիրառել Արցախի եւ Հայաստանի սահմանին, որի արդյունքում զոհվեցին հայկական բանակի 4 զինվոր եւ խաղաղ բնակիչներ, ԱՄՆ կոնգրեսականներ, հանրապետականՙ Էդ Ռոյսը եւ դեմոկրատՙ Էլիոթ Ինգըլը երեք կետից բաղկացած ծրագիր առաջարկեցին: Իրենց համոզմամբ, սահմանագծում կիրառելով իրենց առաջարկած գաղափարներըՙ հնարավոր է կանխել հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը: ԱՄՆ Հայ դատի գրասենյակի անմիջական մասնակցությամբ իսկույն ստորագրահավաք կազմակերպվեց Կապիտոլիումում ի պաշտպանություն կոնգրեսականների նամակի:

Ռոյս-Ինգըլ նախաձեռնության եւ օրեցօր սրվող սահմանային իրավիճակի մասին քննարկումներ տեղի ունեցան դեկտեմբերի 8-ին եւ 9-ին ԱՄՆ Կապիտոլիումում կազմակերպված հանդիպմանը: Այն նախաձեռնել էր ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ամերիկահայ ազդեցիկ կառույցների մասնակցությամբ: Այս նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոն էր ժամանել Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Նրան ուղեկցում էր Ամերիկայում եւ Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ սենատորների եւ կոնգրեսականների հետ հանդիպման էին հրավիրվել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից փրկված եւ ավելի քան երկու տասնամյակ Ամերիկայի տարբեր նահանգներում ապրող հայ նախկին փախստականները: Նրանք եկել էին իրենց ապրած դժոխային օրերի պատմությունը պատմելու սենատորներՙ Շյումերին, Գիլլիբրանտին, կոնգրեսականներՙ Ջեֆրիսին, Դոնովանին եւ Վելասքեզին:

Ամերիկացի օրենսդիրները այս հանդիպմանը մեկ անգամ եւս կոչ արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքին զերծ մնալ հայ- ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջեւ արհեստականորեն հավասարության նշան դնելու լայնորեն տարածված սովորույթից:

ԱՄՆ Կապիտոլիումում իր մասշտաբով նախադեպը չունեցող արցախյան այս երկու մեծ օրերը ավարտվեցին տոնական ընդունելությամբ, կազմակերպված Արցախ-ԱՄՆ նախձեռնողական խմբի եւ Արցախի ճակատագրով մտահոգ ամերիկյան այլ կառույցների մասնակցությամբ:

Նյու Յորք

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ