RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 841, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԹԱԻԼԱՆԴՙ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Անվերջանալի ավազային լողափեր, կիզիչ արեւ, նեղուցի երկնագույն ջրեր, որոնք հեռանում են հորիզոնից այն կողմ: Կարծես հայտնի գովազդային հոլովակի կադրեր լինեն եւ այդքան նման տեղական բնապատկերների կարգախոսինՙ «Սա դրախտային հաճույք է»: Սակայն, ցավոք, դա Թաիլանդի միայն տոնական կողմն է, որը վաղուց արդեն դադարել է լինել «ժպիտների երկիր» եւ այն նույն «դրախտային հաճույքների» խորհրդանիշ: Ասիայի այս անկյունը ճանաչված է որպես զբոսաշրջիկների համար առավել վտանգավոր ուղղություններից մեկը:

Բանգկոկում պայթյուններ: Այս տարվա օգոստոս: Քսան զոհ: Դրանց թվումՙ չորս արտասահմանցի: Ես Թաիլանդի մայրաքաղաքում էի հենց այդ պահին: Պայթյունի տեղից շատ հեռու: Բայց վախը, որը ճախրում էր օդում, զգացել եմ ամբողջապես: Իսկ Թաիլանդի համար դա ավելի շատ սովորական է, քան արտակարգ պատահար: Պայթյուններ, բազմաթիվ վթարներ, սպանություններ, այդ թվում եւ արտասահմանցիների, գողություններ, այլ պատահարներ, եւ այս ամենըՙ սովորաբար գնում է խոստացված «դրախտային» հաճույքի հետ նույն փաթեթում:

Իրերի նման վիճակն, իրականում, չի զարմացնում: Այն քաոսին, որը տիրում է Թաիլանդում արդեն երկար տարիներ, շատ պատճառներ կան: Տնտեսությունը, որը դանդաղ, բայց հաստատուն անկում է ապրում անկարգ կառավարման եւ երկրի կյանքի բոլոր ոլորտներում կոռուպցիայի ճնշման տակ, բարգավաճող կազմակերպված հանցագործություն եւ այս ամենի վրաՙ հավերժական քաղաքական անկայունություն:

Թաիլանդը, փաստորեն, հանդիսանում է Հարավարեւելյան Ասիայում այդ նույն անկայունության չմարող օջախներից մեկը: Ոչ մի սուբյեկտիվ դատողություն: Միայն փաստեր: Վերջին ութսուն տարում երկրում տեղի է ունեցել տասնինը պետական հեղաշրջումՙ դրանցից տասներկսուսը հաջողվել են: Մեծամասնությունը ծագել է Թաիլանդի քաղաքական ներքին ուժերի պայքարի արդյունքում, որը շարունակվում է արդեն ավելի քան մի քանի տասնամյակ:

Վերջին հեղաշրջումը տեղի ունեցավ բառացիորեն անցյալ տարի: 2014թ. մայիսի 22-ին. Թաիլանդի զինվորականները մի քանի ամիս տեւած զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերից հետո գրավեցին իշխանությունը եւ կալանավորեցին քաղաքացիական կառավարության անդամներին, լուծարեցին Սենատը եւ դադարեցրեցին սահմանադրության գործողությունը: Ի միջի այլոց, երկրի գլխավոր օրենքը Թաիլանդում այդ նույն ութսուն տարում փոխել են տասնութ անգամ: Ամեն անգամ նրանց տնօրինության տակ, ովքեր եկել են իշխանության:

Վերջինը Թաիլանդում իշխանությունն իր ձեռքն է վերցրել գեներալ Պրայուտ Չան-Օչան: Երեք ամիս անց թագավորը նրան հաստատեց վարչապետի պաշտոնում, որը նա զբաղեցնում է առ այսօր: Նշենք, որ 1946թ.-ից անփոփոխ Թաիլանդի միապետն իր կառավարման տարիներին սովորաբար առանց երկար տատանումների պաշտպանել է նոր կառավարությունը, անկախ այն բանից, թե ում ձեռքերում եւ ինչպիսի հանգամանքների բերումով է այն հայտնվելՙ ընտրությունների արդյունքում ձեւավորված նախարարների խորհրդի՞, թե՞ զինվորականների: Այս վերջինները Թաիլանդում հանդիսանում են իշխանության ամենահեղինակավոր հաստատություններից մեկը եւ օժտված են արտակարգ լիազորություններովՙ կառավարելու երկիրը անկայունության դեպքում: Ինչից որ նրանք բազմիցս օգտվել են: 2014թ. հեղաշրջման իրականացումից անմիջապես հետո ուսադիրներով նոր կառավարողները Թաիլանդում սահմանափակեցին խոսքի ազատությունը, ինչն արտահայտվեց ինտերնետ-ռեսուրսների արգելափակումով եւ դաժան գրաքննության մարմինների հաստատումով: Նոր իշխանությունից դժգոհ պաշտոնյաներին, գիտնականներին եւ լրագրողներին կալանավորեցին: Երկրում ռազմական դրությունը չեղյալ հայտարարեցին միայն հեղաշրջումից մեկ տարի անց:

Ներքին անկայունության հետ մեկտեղ Թաիլանդը չի կարող գովաբանել արտաքին շրջագծով իր կայունությունը: Կամբոջայի հետ սահմանային չկարգավորված վեճը արդեն մի քանի անգամ երկիրը կանգնեցրել է լայնամասշտաբ ռազմական հակամարտության սահմանագծին: Առ այժմ ամեն ինչ սահմանափակվել է լոկ սահմանային բախումներով, որոնք չեն անցել առանց զոհերի: Ընդ որում Կամբոջայի իշխանությունները հերթական հարեւանի սահմանների մոտ տեղի ունեցած ռազմական հակամարտությունից հետո 2011թ.ին պաշտոնական Բանգկոկին նույնիսկ մեղադրել են միջազգային օրենքներով արգելվող մեթոդների օգտագործմանՙ նյարդակաթվածային գազի եւ կասետային ռումբերի կիրառման մեջ: Սակայն Թաիլանդի իշխանություններն այդ մեղադրանքները վճռականապես հերքել են:

Այս բոլոր դեպքերը հասկանալիորեն չեն ավելացրել եւ չեն ավելացնում Թաիլանդի հուսալիության հարցում վստահությունը ո՛չ նրա հարեւանների մոտ, ո՛չ արեւմտյան գործընկերների: Վերջիններս, քննադատելով Թագավորությունում տեղի ունեցողը, նույնիսկ ստիպված էին դադարեցնել Թաիլանդի հետ կարեւոր քաղաքական եւ տնտեսական համաձայնագրերի գործողությունը:

Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Թաիլանդը վաստակել է ամենից անվստահելի գործընկերոջ եւ աշխարհում ոչ անվտանգ գլխավոր երկրներից մեկի համբավը: Զարմանալի է, որ իմանալով այդ բոլոր սպառնալիքների եւ մարտահրավերների մասին, զբոսաշրջիկները շարունակում են այցելել այս երկիր: Էլ ավելի զարմանալի է, օրինակ ինձ համար, որ իր բոլորովին էլ ոչ փայլուն ռենոմեյի պարագայում Թաիլանդը հավակնում է զբաղեցնել բազկաթոռ այնտեղ, որտեղ վճռվում են երկրագնդի ճակատագիրը: Երկիրը հավակնում է զբաղեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղը 2017-2018թթ.: Թաիլանդը, որը հաստատ չի կարող օրինակ լինել մյուս պետությունների համար, պատրաստվում է մասնակցել նրանց ճակատագրերի վճռմանը: Իշխանությունները, որոնք չեն կարող կարգուկանոն հաստատել սեփական երկրի սահմաններում, պետք է փորձեն դա անել երկրագնդի մասշտաբներով:

Ակնհայտ է, որ նման կենսագրականով երկրների ներկայությունն այնտեղ, որտեղ իրավամբ վճռվում են աշխարհի ճակատագրերը, երկրագնդի Գլխավոր կազմակերպության ամենասրտում, չեն կարող նպաստել նրա հեղինակության բարձրացմանը: Հեղինակություն, որը ՄԱԿ-ին հիմա այնքան չի բավարարում, որպեսզի կարգավորի ձգձգվող կամ նոր բռնկվող հակամարտությունները: Հեղինակություն, որը կարող էին ապահովել երկրներ, որոնք սեփական փորձով ցույց են տալիս այն ամենը, ինչին մյուսները միայն ձգտում են: Երկրներ, որոնք ցուցադրում են քաղաքական եւ տնտեսական կայունություն, հակառակ արտաքին կոնյունկտուրայի ամեն մի փոփոխությունների, մնում են հավատարիմ ժողովրդավարական իդեալներին եւ ստանձնած պարտավորություններինՙ գործընկերների եւ աշխարհի առջեւ: ՄԱԿ-ում բանակցությունների գլոբալ սեղանի շուրջ հենց այսպիսի մասնակիցներն են ի վիճակի վերադարձնել նրան աշխարհում վստահությունն ու հարգանքը: Եվ Թաիլանդը այդպիսի երկրների ցանկ, ցավոք, հաստատ չի մտնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ