RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1027, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԺԴԵՀ ԵՎ ՑՂՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ընդլայնելով համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի աշխարհագրական շրջանակը, նախաձեռնել են Սյունիքի մարզի Նժդեհ համայնքի արտաքին լուսավորության ապահովումը: Նժդեհ եւ Ցղունի գյուղերն ընդգրկող համայնքում տեղակայվել է 43 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ: Համայնքը երկար տարիներ չի ունեցել արտաքին լուսավորություն: Այժմ այստեղ փողոցների 80%-ն (մոտ 1420 մ տարածություն) ապահովված է լուսավորությամբ:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նժդեհ համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանը եւ համայնքի բնակիչներ:

Նախիջեւանի հետ սահմանակից Նժդեհ գյուղական բնակավայրն ունի 185 բնակիչ: 1989-1992թթ. այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված եւ Սիսիանի տարածաշրջանի բնակավայրերից տեղափոխված հայերը: Բացառապես համայնքային բյուջեով ծրագրեր իրականացնելն իրատեսական չէ. համայնքի զարգացման համար կարեւոր են երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագրերը:

«Հանրապետության հինգ մարզում իրականացնում ենք «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը: Դրանից օգտվում են աջակցության մեծ կարիք զգացող սահմանամերձ, հեռավոր գյուղերի մեր հայրենակիցները: Ծրագիրը, որի արժեքն ավելի քան 207 մլն դրամ է, հնարավորություն է տալիս ամբողջությամբ լուծելու մի քանի գյուղի խնդիր: Մենք, սակայն, ընտրել ենք մեկ այլՙ շատերին օգտակար լինելու մոտեցումը: Դա կարեւոր է ոչ միայն մեր հայրենակիցների շրջանում վաղվա օրվա հանդեպ հույս, հավատ, լավատեսություն արթնացնելու, այլեւ համայնքին ֆինանսական ռեալ աջակցություն դրսեւորելուՙ բյուջեում խնայված միջոցներ ապահովելու առումով: Այս կերպ մենք ապահովում ենք ծրագրի բունՙ բնապահպանական, սոցիալական, տնտեսությունների զարգացման նպատակը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսավորությունն 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանըՙ 18:30-ից մինչեւ կեսգիշեր: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումըՙ ի նպաստ շրջակա միջավայրի կենսունակության, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015

AZG Daily #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ