RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1376, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԸՍՏ ՎԱՆԳԱՅԻ, 2043 Թ. «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԿԿԱՌԱՎԱՐԻ ՀՌՈՄԻՑ

Պ. Ք.

Վանգան դեռ 20 տարի առաջ կանխագուշակել էր «Իսլամական պետության» վերելքը, հաղորդում է գերմանական Focus հանդեսը: Կանխագուշակության համաձայն, աշխարհում տեղի կունենա «իսլամական մեծ պատերազմ», իսկ 2016 թվականը կդառնա «Եվրոպայի համար ճակատագրական». նրա թշնամիների կողմից քիմիական զենքի կիրառումից հետո խոշոր տարածքներ կվերածվեն «ամայի հողերի», իսկ բուն Եվրոպան կդադարի գոյություն ունենալ ներկայիս տեսքով, գրում է գերմանական հանդեսը: Ի վերջո ամեն ինչ կավարտվի մինչեւ 2043 թվականը Հռոմ կենտրոնով «Իսլամական խալիֆաթի» ստեղծմամբ: Focus-ը այդ վարկածի հաստատումը համարում է «Իսլամական պետության» տարածած քարոզչական տեսահոլովակը, որտեղ ահաբեկիչը շարժվում է հենց Կոլիզեյի ուղղությամբ: Այդուհանդերձ, ըստ Վանգայի, 2066 թվականին Արեւմուտքը կհասցնի պատասխան հարված. ԱՄՆ-ը իսլամիստների դեմ կօգտագործի նոր զինատեսակ: Հոդվածագիրը ընդգծում է, որ թեեւ շատերը թերահավատությամբ են վերաբերվում Վանգայի գուշակություններին, նրա կանխատեսումների ճշգրտությունը կազմում է մոտ 85 տոկոս, ինչը նկատելիորեն բարձր է բազմաթիվ ուրիշ պայծառատեսների ցուցանիշներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ