RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1475, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

«ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ» ԿԱՄ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼԵԱՆ ՌԱԶՄԱԲԵ՞ՄԸ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Ուստի կարեւոր համարեցինք այստեղ վերյիշել յատկապէս ժամանակին բաւական յայտնի ամերիկեան հետախուզութեան սպայիՙ Ռալֆ Փիթըրսի Մերձաւոր Արեւելքին նուիրուած «Արիւնոտ սահմաններ» յօդուածն ու դրան ուղեկցող քարտէզները...

Բայց նախ ասենք, որ Մեծ Մերձաւոր Արեւելք քաղաքական բառեզրը շրջանառութեան մէջ մտցուեց ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կառավարման օրօք, այսինքնՙ 21-րդ դարի առաջին տասնամեակում: Իսկ աւելի որոշակիՙ Բուշ կրտսերի վարչակազմն այս տերմինն առաջին անգամ քաղաքականութեան մէջ ներմուծեց 2004 թվականի «Մեծ ութնեակի» գագաթաժողովի նախապատրաստութեան ժամանակ, որպէս առաջարկների փաթեթի մի մասը, որով պէտք է արմատական փոփոխութիւններ կատարուէին Արեւմուտքի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ յարաբերութիւններում: Ի լրումն վերն ասուածի յիշեցնենք, որ ԱՄՆ Ազգային անվտանգութեան նախկին խորհրդական հանրայայտ Զբիգնեւ Բժեզինսկին իր հերթին Մերձաւոր Արեւելքը դիտարկում էր որպէս իւրայատուկ հսկողութեան լծակ այսպէս կոչուած Եւրասիական Բալկանների նկատմամբ: «Եւրասիական Բալկաններ» նա համարում էր նախկին ԽՍՀՄ-ի կովկասեան եւ կենտրոնաասիական հանրապետութիւնները, այդ թւումՙՀայաստանը...

Իսկ այժմ նշենք, որ 2006 թվականի յունիսին ԱՄՆ բանակի պահեստազօրի փոխգնդապետ Ռալֆ Փիթըրսը, որն աշխատում էր ԱՄՆ-ի Ազգային ռազմական ակադեմիայում, իր հեղինակած «Արիւնոտ սահմաններ» շատ խօսուն վերնագրով յօդուածում, որը հրապարակուեց ամերիկեան «Զինուած ուժերի հանդէս» («Armed Forces Journal») պարբերականում, քարտէզի տեսքով ցոյց տուեց Մեծ Մերձաւոր Արեւելքի ազգային պետութիւնների հեռանկարային կամ ապագայ սահմանները: Նկատենք, որ բանակում Փիթըրսի վերջին պաշտօնը եղել է ԱՄՆ-ի Պաշտպանութեան նախարարութեան շտաբի պետի հետախուզութեան գծով տեղակալի գրասենեակի սպայ: Փիթըրսը հանդիսանում է Պենտագոնի ամենայայտնի յօդուածագիրներից եւ վերլուծաբաններից մեկը, ով ԱՄՆ-ի ռազմական եւ արտաքին քաղաքական հանդէսներում հրապարակել է բազմաթիւ աշխատութիւններ, որոնք նուիրուած են ռազմավարութեանը:

Անշուշտ, Փիթըրսի վերոյիշեալ քարտեզը չի արտացոլում Պենտագոնի պաշտօնական տեսակէտը, սակայն այն օգտագործուել է բարձրագոյն ռազմական սպաների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջի անցկացրած ուսումնական ծրագրերում: Այդ քարտէզը, ինչպէս նաեւ այլ նման քարտեզներ, լիովին կարող էին օգտագործուել թէ՛ ԱՄՆ Ռազմական ակադեմիայի, թէ՛ պլանաւորման ռազմական մասնագէտների կողմից: Ահա՛ այդ զոյգ քարտէզները, որոնցից առաջինում Մերձաւոր Արեւելքն է, իր այսօրուայ, իսկ երկրորդումՙ ապագայ, հնարաւոր կամ գուցէ ոմանց համար բաղձալի սահմաններով... Ըստ իս, այդ եւ նմանատիպ ապագայագիտական կամ ֆուտուրոլոգիական կանխատեսումները երբեմն իրականում բացայայտում են յատուկ պլաններ... Այսինքն «զոնդաժ» են անում...

Ինչպէս կարելի է եզրակացնել այդ քարտէզներից, Մերձաւորարեւելեան տարածաշրջանում ամերիկեան աշխարհառազմավարութեան նպատակը այն երկրների սահմանների փոփոխութիւնն է, որոնք առաջացել էին ապագաղութացման արդիւնքում: Փորձագետները նշում են, որ պաշտօնական ամերիկեան մօտեցման մեջ առկայ է նաեւ դէպի տարածաշրջանի երկրների ազգային հարստութիւնները, նախ եւ առաջՙ էներգակիրները, մուտքի դիւրացման տրամաբանութիւնը: Ընդ որում, այդ մուտքի դիւրացման նպատակով պէտք է ստեղծուեն անկենսունակ «գաճաճ պետութիւններ», որով կկատարուի Մերձավոր Արեւելքի իւրօրինակ «սոմալիզացիա»...

Ուշագրաւ է, որ ըստ Պենտագոնի պաշտօնական կայքիՙ ԱՄՆ-ի ԶՈՒ-ն մոլորակը բաժանել է իր հետեւեալ 6 տարածաշրջանային կամ աւելի ճիշտՙ աշխարհաշրջանային հրամանատարութիւնների միջեւՙ 1.Հիւսիսամերիկեան, 2.Հարաւամերիկեան, 3.Եւրոպական, 4.Աֆրիկեան, 5.Խաղաղօվկիանոսեան, 6.Կենտրոնական: Բոլոր հրամանատարութիւնների անուանումից հասկացւում է, որ նրանց իւրաքանչիւրը գտնւում է այդինչ աշխարհաշրջանում: Եւ միայն Մերձաւորարեւելեանն է, որ կոչւում է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, քանզի ԱՄՆ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական պլաններում այն իրօք կենտրոնական տեղ է զբաղեցնում...

Մերձաւոր Արեւելքի որոշ պետութիւնների ռազմական հզօրութեան մի քանի տուեալներ (աղյուսակ. կազմուած է ըստ http://www.globalfirepower.com համացանցային կայքում ներկայացուած տեղեկութիւնների):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ