RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 23:39:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1694, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԱՐԵՎԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են Տավուշի մարզի Բերդավան գյուղում իրականացվող նախագծի արդյունքները: Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ադրբեջանական սահմանից 1 կմ հեռու գտնվող համայնքի մանկապարտեզի ջեռուցման համակարգը համալրվել է արեւային ջրատաքացուցիչներով:

Համակարգի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը, համայնքի բնակիչներ:

«Արեւային էներգիայի օգտագործումն այնքան առավելություններ ունի, որ ուղղակի խելամիտ չի լինի չօգտվել անսպառ եւ մաքուր այդ աղբյուրից: Մանկապարտեզում արեւային տաքացուցիչի տեղադրումը ոչ միայն կնպաստի հոսանքի ծախսերի կրճատմանը, այլ նաեւ ուսուցողական նշանակություն կունենա. երեխաները փոքր տարիքից կհասկանան, որ պետք է պատասխանատու եւ գիտակից վերաբերմունք ունենալ բնության հանդեպ, առաջացած խնդիրների լուծման համար օպտիմալ տարբերակներ փնտրել, իմանալ առավել առաջադեմ եւ նորարար տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Մոտ 3,600 բնակիչ ունեցող Բերդավան համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 100-ից ավելի է: Սկսած իննսունական թվականներից մանկապարեզը ջեռուցվել է փայտե վառարաններով, որոնք, բացի ծախսատար եւ ոչ արդյունավետ լինելուց, նաեւ վտանգավոր էին երեխաների համար: Ընթացիկ տարում մանկապարտեզում տեղադրվել է ջեռուցման համակարգ, որը թեեւ ապահովում է կայուն ջերմություն, սակայն ծախսատար է եւ համայնքի դրամական միջոցների հետ անհամատեղելի:

Նախագծի շրջանակում գյուղի մանկապարտեզում առկա ջեռուցման համակարգը համալրած արեւային ջրատաքացուցիչները ջեռուցման էներգաարդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց են: Համակարգի գործարկումը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը եւ կապահովի տաք ջրամատակարարում ողջ տարվա ընթացքումՙ բացառապես արեւային ջրատաքացուցիչների միջոցով: Ջեռուցման համակարգի գազի կաթսաները կօգտագործվեն միայն ձմռանըՙ գիշերային ժամերինՙ համակարգը սառեցումից պաշտպանելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ