RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2211, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԵՐԱԽՏԱՎՈՐԸՙ ՎՈԼՔՄԱՐ ԳԱՆՁՀՈՐՆ

Խմբ.

2015 թ. նոյեմբերի 5-ին գերմանական հիվանդանոցներից մեկում մահացել է հայկական գորգագործության մեծ երախտավորըՙ Վոլքմար Գանձհորնը (Volkmar Gantzhorn): Զարմանալիորեն նրա մահվան գույժը ստացել ենք անթույլատրելի ուշացումով, յուրաքանչյուր ռոքերի մահվան բոթը սգացող մեր «օպերատիվ» գործընկերների հետ այդ անփույթ վերաբերմունքի պատասխանատվությունը կրելով նաեւ մենք, մեր թերթը: Այնինչ գերմանացի այս մեծ մասնագետը հայկական գորգարվեստի հետազոտման եւ պրոպագանդման առումով կատարել է անգնահատելի ծառայություն մեր ժողովրդին եւ միջազգային արվեստասեր հասարակության համար: Գերմաներեն, ապա անգլերեն ու ֆրանսերեն տպագրված նրա կոթողային գիրք-ալբոմըՙ «Քրիստոնեական արեւելյան գորգը» («The Christian Oriental Carpet», անգլ. 1991 թ., 532 մեծադիր էջ), ներկայացնում է հայկական գորգագործական արվեստը վաղ միջնադարից մինչեւ 18-րդ դարը ներառյալ, ծագումնաբանությունից մինչեւ հետագա զարգացման շրջափուլեր եւ դասակարգումներ: Գործՙ որը թուրք-ադրբեջանական նենգափոխումների պայմաններում անառարկելի ուժգնությամբ միջազգային ասպարեզում վերահաստատեց հայ գորգագործության եւ կարպետագործության տեղը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Բարեբախտաբար, 2013 թ.ին գերմանացի հետազոտողի վաստակը արժանիորեն գնահատվեց ՀՀ նախագահի կողմից. նրան շնորհվեց «Մովսես Խորենացի» շքանշանՙ որպես երախտագիտության դույզն արտահայտություն:

Վերջերս Վոլքմար Գանձհորնի գիրք-ալբոմը թարգմանվեց եւ լույս տեսավ նաեւ հայերեն` գերմաներեն լեզվի մասնագետ թարգմանիչ Հրաչ Ստեփանյանի կողմից, որի մեր խնդրանքով ստորագրած հոդվածը կհյուրընկալենք մեր առաջիկա համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ