RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2236, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՄԱՆԱԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՐԺԵԶՐԿՎԵԼ

Դոլար գնելու հերթեր ադրբեջանական միայն մեկ բանկի մոտ եւ դրա վերավաճառք սեւ շուկայում

«Ադրբեջանական մանաթի արժեզրկումՙ սա դեռ վերջը չէ» հրապարակմամբ, մեր թերթի տարեվերջյան թողարկման մեջ, նշելով նավթի գների անմիջական կապը ադրբեջանական արժույթի վարքագծի հետ, եզրակացրել էինք, որ վերջինիս գահավիժումը շարունակվելու է: Այն ինչ տեղի է ունենում այս օրերին հարեւան երկրում, ապացուցում է մեր կանխատեսման իրավացիությունը:

Դեկտեմբերի վերջին ադրբեջանական մանաթը արժեզրկվեց շուրջ 50 տոկոսով եւ կազմեց 1,55 մանաթ 1 դոլարի եւ 1,68 մանաթ 1 եվրոյի դիմաց: Դրանից հետո, երկու-երեք շաբաթ անց, այսինքն այս օրերին, ադրբեջանական արժույթը, ինչպես եւ այդ երկրի ամբողջ տնտեսությունը շարունակում է ցնցվել, սոցիալական դժգոհությունների ու անգամ ցույցերի պատճառ դառնալով բռնապետական կառավարում ունեցող այդ երկրում: Ձգտելով արհեստականորեն կանխել մանաթի արժեզրկումը, ադրբեջանական իշխանությունները կտրուկ սահմանափակել են արտարժույթի վաճառքը: Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, փակվել են փոխանակման կետերը ամբողջ երկրում, բանկերին արգելվել է դոլար եւ եվրո վաճառել: Միայն մեկ բանկՙ «Ազերթուրք բանկն» է երկրի Կենտրոնական բանկից իրավունք ստացել արտարժույթ վաճառել, ինչի պատճառով այդ բանկի մոտ մեծ հերթեր եւ կուտակումներ են առաջացել: Ընդ որում, դրված է դոլարի գնման սահմանափակումՙ 500 դոլարից ոչ ավելիՙ 1 դոլարը 1,63 մանաթ փոխարժեքով:

Միաժամանակ, Բաքվի երկաթուղային կայարանի մոտակայքում աշխուժացել է արտարժույթի առքուվաճառքի «սեւ շուկան», որտեղ արդեն 1 դոլարը վաճառվում է 1,85-1,90 մանաթ փոխարժեքով: Հենց սա էլ այս պահին հանդիսանում է ադրբեջանական մանաթի իրական փոխարժեքը: Սակայն, անգամ այս փոխարժեքը չի արտացոլում ադրբեջանական տնտեսության իրական կացությունը: Անգամ ադրբեջանցի տնտեսագետներն են եզրակացնում, որ մոտ հեռանկարում այդ երկրի բանկերը լիկվիդայնության խնդիր են ունենալու, եւ իշխանությունը հարկադրված է լինելու հավելյալ մանաթ թողարկելՙ իր հերթին նպաստելով ազգային արժույթի նոր արժեզրկմանը եւ գնաճի նոր փուլին: Այնպես որ, մեր նախորդ հրապարակման մեջ նշված մաղթանքըՙ բարեհաջող տնտեսական անկում մեր ռազմատենչ հարեւանին, կարծում ենք ոչ հեռու ապագայում իրականություն կդառնա: ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ