RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1150, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՄԱՐԴԻԿ ՄՆԱՑԻՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, սակայն ԱԺ է հասել մեկ օր ուշ: Համենայն դեպս, երբ ՄԻՊ գրասենյակից հայտնեցին Պաշտպանի հրաժարականի մասին, ԱԺ-ից տեղեկացրեցին, որ այդ օրը, ժամը 18:00-ի դրությամբ, իրենք ՄԻՊ-ից հրաժարականի դիմում չեն ստացել:

Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքայն էջում շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս հայտնել (ոչ թե վստահություն, ի դեպ), որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության եւ հասարակության առաջնահերթությունը (տեսնես այդպես ե՞րբ է եղել): Կարեն Անդրեասյանը շեշտել է, որ այս կապակցությամբ այլ մեկնաբնություններ չեն լինելու:

Ափսոս, նկատի չունենք, որ պարոն Անդրեասյանը հեռացավ իր պաշտոնից, այլ այն, որ մեր երկրում պաշտոնից հեռացողները հարկ չեն համարում մեկնաբանել, թե ինչու են հեռանում:

Ի դեպ, արդեն իսկ շրջանառվում են հաջորդ ՄԻՊ-ի թեկնածուների անուններ, դրանցից առանձնացնենք հատկապես մեկին. ըստ որոշ «քաջատեղյակ» աղբյուրների, վարչապետ Աբրահամյանն իր շրջապատում ասել է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «հրաշալի ՄԻՊ» կլինի: Մի՞թե:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ