RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-01-17 20:28:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1182, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՆՈՐ ՏԱՐԻՆՙ ՆՈՐ ՏԱՆԸ. ԵՐՎԱՆԴԱՇԱՏՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ Է ՏՈՆԵԼ ԵՐԿՈՒ ԸՆՏԱՆԻՔ

2016 թվականն ուրախությամբ, նոր հույսերով, նոր կամ նորոգված պատերի ներսում է սկսվել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 40 ընտանիքի համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ` Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում 2015թ.-ի տարեվերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն եւ վերանորոգվել մեկ տանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են երջանիկ ընտանիքիների բնակարանամուտի արարողությանը:

2014թ.-ին Արմավիրի մարզի եւս 9 ընտանիք աջակցություն են ստացել բնակարանաշինության ծրագրի շնորհիվ: 2014-2015թթ.-ին Արմավիրի մարզում աջակցություն ստացած ընտանիքների ընդհանուր թիվը 11 է:

Կարապետյանների ընտանիքը տան շինարարությունը սկսել էր 25 տարի առաջ, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: Ամբողջ այդ ժամանակահատվածում նրանք ապրել են վագոն-տնակում, որտեղ ծնվել ու մեծացել են ընտանիքի երկու որդիները:

«Ամանորի տոներն ավարտվել են, սակայն տոնական տրամադրությունը դեռ շարունակվում է: Իմ ընտանիքի համար սա, թերեւս, ամենանշանակալի եւ ուրախալի Ամանորն էր: Տարիների սպասումից հետո նոր ու լուսավոր տանը դիմավորեցինք Նոր տարին: Անչափ շնորհակալ եմ մեր կյանքում այս բեկումնային փոփոխության համար»,-ասել է Կարապետյանների ընտանիքի մայրըՙ Անուշը:

«Հաճելի է 2016թ.-ի միջոցառումների մեկնարկն սկսել բնակարանամուտով: Մենք այսօր տեսնում ենք նախորդ տարի սկսած ծրագրի արդյունքը: Շինարարության ամբողջ ընթացքը պատասխանատու եւ տեւական ժամանակ էր համագործակցող կողմերի համար: Իսկ տանիք ձեռք բերած ընտանիքների համար, թերեւս, ամենաարագ անցնող տարին` երկարամյա սպասումներից հետո: Ծրագրի հաջողության ամենաբարձր գնահատականը մեծ հոգսից ազատված մարդկանց ժպիտն է: Իրականացվող աշխատանքները կարեւոր են ոչ միայն բարեկեցություն ձեռք բերելու իմաստով: Դրանք բարոյական աջակցության դրսեւորում են` խնդրի առջեւ կանգնած ընտանիքին միայնակ չթողնելու հրաշալի օրինակ: Նկատի ունենալով ծրագրի կարեւորությունըՙ ազդարարում ենք, որ այն շարունակվելու է նաեւ այս տարի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Այս ընտանիքի ուրախությունը նաեւ մեր ուրախությունն է, մեր հաջողության գրավականը: Հուսով եմՙ այս տարին եւս արգասաբեր կլինի: Միացյալ ուժերով շատ բան կարելի է փոխել: Համոզված եմ, որ կգա մի օր, երբ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով կացարան կունենա»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

2015թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչեւ օրս ծրագրի շահառու է դարձել 93 ընտանիք:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2016-ի հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների եւ զանգերի վիճակագրությունը

Ամանորի նախաշեմին` 2015թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,510,801 կարճ հաղորդագրություն, իսկ 2016 թ. հունվարի 1-ին` 2,446,970-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 20,880,340, իսկ 2016-ի հունվարի 1-ին եւս 20,679,132 զանգ:

Ընդհանուր առմամբ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2016թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 5,957,771 կարճ հաղորդագրություն եւ 41,559,472 զանգ:

Լավագույն մաղթանքները Հայաստանին` 2016թ.-ի ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ