RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016



Տեղադրվել է` 2016-01-21 23:38:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1706, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿԵՍՆ ԱՂՔԱՏԱՑԵԼ Է 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Պ. Ք.

Աշխարհի բնակչության աղքատ կեսը կազմող ավելի քան 3,6 մլրդ անձանց ընդհանուր ունեցվածքը 2010 թվականից ի վեր նվազել է 1 տրիլիոն դոլարով: Այս տվյալներն են բերվում աղքատության դեմ պայքարող Oxfam ոչ առեւտրային կազմակերպության զեկուցագրում: Նշվում է, որ գումարային առումով ճիշտ այդքան է կազմում մոլորակի 62 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը: Նույն ժամանակամիջոցում նրանց կապիտալն աճել է 1,76 տրիլիոն դոլարով: Սա նշանակում է, որ գերհարուստները էլ ավելի են հարստացել աղքատ մեծամասնության հաշվին:

2010 թ. ամենահարուստ 388 անձինք ունեցել են նույնքան գումար, որքան մարդկության ամենաաղքատ կեսը: Կազմակերպությունը աղքատների եւ հարուստների ունեցվածքային հարաճուն տարբերությունները բացատրում է հետեւյալ պատճառներով: Առաջին, հարկային արտոնությունները մատչելի են բնակչության առավել ունեւոր խավին: Երրորդ, մեծանում է աշխատանքի առավելագույն եւ նվազագույն վարձատրության տարբերությունը: Երրորդ, կրճատվում է աշխատողների ֆինանսական պարգեւատրումը:

Ավելի վաղ կանխատեսվել էր, որ 2016 թվականին աշխարհի առավել ունեւոր 1 տոկոս բնակչության ընդհանուր կարողությունը կարող է գերազանցել մնացյալ 99 տոկոսի կարողությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ