RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1155, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ITS» ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ամերիկյան Ջորջթաուն համալսարանում գործող թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ITS) կորցրել է իր հովանավորինՙ թուրքական կառավարությանը, արդարացիորեն առաջացնելով այն հարցը, թե արդյոք, ըստ օսմանյան եւ թուրքական հետազոտությունների ոլորտի որոշ մասնագետների, երկար ժամանակ թուրքական պետության շահերը պաշտպանող այդ կրթական հաստատությունը չափազանց շատ է «անկախացել» եւ ինքնուրույն դարձել, գրում է Էլիզաբեթ Ռեդդենը վաշինգտոնյան «Inside Higher Education» պարբերականում: Թուրքական կառավարությունը ինստիտուտին մեղադրել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը դեմ գնալու մեջ:

Ինստիտուտին հովանավորելու նպատակով թուրքական կառավարությունը 3 միլիոն դոլարի կապիտալով ժամանակին տրաստ է հիմնել, որի տոկոսները տրամադրվել են 1982 թվիցՙ դասախոսությունների շարք անցկացնելու, ատենախոսություններ գրելու համար պարգեւներ տալու եւ ճանապարհորդական ծախսեր հոգալու նպատակով: Պայմանագիրը հինգ տարվա ժամկետով է եղել, բայց այն մինչեւ օրս գործել է առանց վերանայման, եւ գիտաշխատողները զարմացել են, թե ինչու հենց հիմա է դադարեցվում ինստիտուտի հովանավորությունը: Նրանց մեծամասնության կարծիքով թուրքական կառավարությունը առավել բռնապետական է դարձել նախագահ Էրդողանի օրոք:

«Մենք փորձել ենք չքաղաքականացնել մեր միջոցառումները եւ չպարտադրել տեսակետներ մեր գիտաշխատողներին: Նրանք ազատ են իրենց սեփական կարծիքն ունենալու եւ արտահայտելու: Մենք միայն դրամաշնորհներ ենք տրամադրում եւ փորձում ապահովել ակադեմիական մակարդակ», ասել է Բոստոն համալսարանի մարդաբան եւ ITS-ի վարչական մարմնի երկարամյա անդամ Ջենի Ուայթը: Նրա կարծիքով ինտելեկտուալ անկախության վերաբերյալ վարչության այդ դիրքորոշումն է, որ պատճառ է հանդիսացել հովանավորության դադարեցմանը: Ավելացնենք, որ 2006-ին Բինգհեմտոնում գտնվող Նյու Յորք պետական համալսարանի պատմաբան Դոնալդ Քուստերտը (այժմ արդեն վախճանված) հրաժարական էր տվել վերոնշյալ վարչական մարմնի նախագահի պաշտոնից, պատճառաբանելով, որ Ամերիկայում թուրք դեսպանն իր վրա ճնշում էր գործադրել: Կա՛մ պետք է ինքը հրաժարվեր իր պաշտոնից, կա՛մ էլ իրենք հովանավորությունը դադարեցնելու որոշում էին կայացնելու: Քուստերտը ընտրել էր առաջին տարբերակը:

Ինստիտուտը, որի հիմնադիր տնօրենն ու պատվավոր կառավարիչն է, ըստ Էլիզաբեթ Ռեդդենի հոդվածի, թուրքամետ Հիթ Լոուրին, այժմ որոնում է նոր հովանավորի, որպեսզի շարունակի Մ. Նահանգներում թուրքական ուսումնասիրություններ եւ հետազոտություններ կատարելու իր առաքելությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ