RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1094, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՃ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Սուրբ երկրում աճում է քրիստոնյաների հանդեպ ատելությունը, հունվարի 23- ին ծանուցում է կաթոլիկների առցանց kath.net լրատվականըՙ ներկայացնելով Երուսաղեմում գերմանախոս Բենեդիկտյան աբբայության վրա հրեա ծայրահեղականների նոր հարձակման մասին: «Մենք ուզում ենք Իսրայելում բոլորի հետ խաղաղ գոյակցել, կաթոլիկների համաշխարհային «Եկեղեցին կարիքի մեջ» կազմակերպությանն ասել է հոգեւորական Նիկոդեմուս Շնաբելըՙ զարմանք հայտնելով, թե իր համար անբացատրելի էՙ ինչու են քրիստոնյաները շարունակ ծայրահեղականների տեսադաշտում հայտնվում: Անցյալ շաբաթավերջին Սիոն լեռան վրա գտնվող Դորմիթիո աբբայության դռներն ու պարիսպներն անհայտ անձինք պղծել ենՙ քրիստոնյաների հանդեպ թշնամանք արտահայտող եբրայերեն այսպիսի գրություններովՙ «Քրիստոնյաներինՙ դժոխք», «Մահ հեթանոս քրիստոնյաներինՙ Իսրայելի հերետիկոս թշնամիներին», կամ «Վրեժ իսրայելցիների համար»: Պատկերել են նաեւ մի արնածոր սուր Դավթի աստղի կողքին: Հարեւանությամբ գտնվող հույն ուղղափառ, հայ կաթոլիկ եկեղեցիների վրա հայտնաբերվել են նմանատիպ գրություններ: Լրատուն հիշեցնում է, թե աբբայությունը բռնության էր ենթարկվել ինչպես 2013-ին, այնպես էլ 2014- ին, 2015- ի հունիսին, վնասի չափն ըստ հաշվարկների 1, 6 միլիոն եվրո է կազմում: Ոստիկանությունը չի կատարել առավել ուժեղացված պաշտպանելու իր խոստումը: Բայց ըստ հոգեւորականի, հրեա բնակչության մեջ նկատելի է համերաշխության աճ, իսկ վարչապետ Նաթանյահուն առաջին անգամ խիստ քննադատել է վերջին բռնարարքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ