RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1615, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՌՈՒՍ ՄԱՍՈՆՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑԻՆ ԱՐՑԱԽ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ, «Третья Сила Плюс» փակ թերթի գլխ. խմբագիր

ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի Մասոնական մեծ օթյակի մեծ վարպետ Անդրեյ Բոգդանովը Բաքվից խնդրել է իր անունը հանել Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակից», որտեղ հայտնվել է «գրավյալ տարածք» (այսինքնՙ ԼՂՀ) «անօրինական այց կատարելու» համար: Այդ մասին haqqin.az կայքին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Տվյալ աղբյուրի համաձայն, նամակում Ա. Բոգդանովը հայտնել է, որ ինքը «հարգում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները», նշելով, որ չի իմացել «առանց ադրբեջանական կողմի համապատասխան թույլտվության գրավյալ տարածքներ այցելելու անօրինականության մասին»: Նա ընդգծել է, որ իր այցելությունն «ուղղված չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ»:

Ղարաբաղ այցելած լինելու կապակցությամբ ափսոսանք հայտնելովՙ Բոգդանովը նշել է, որ իր այցը «գրավյալ ադրբեջանական հողերում անջատական վարչակարգին» աջակցելու բնույթ չի կրել: Նա ներողություն է խնդրել «Ադրբեջանի կառավարությունից եւ ժողովրդից»:

Նույն տեղեկությունների համաձայն, ռուս մասոնների առաջնորդը խոստացել է ապագայում ձեռնպահ մնալ նմանօրինակ այցելություններից:

«Դիմումը քննվել է համապատասխան կարգով եւ որոշվել է հանել նրա անունը Ադրբեջանի Հանրապետության գրավյալ տարածքներ ապօրինաբար այցելած օտարերկրացիների ցանկից», հաղորդում է haqqin.az-ը:

Այս կապակցությամբ հույժ հետաքրքրական լռություն են պահպանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները:

Խմբ. կողմից.- Մենք էլ հարց տանք Հայաստանի եւ սփյուռքի մասոններինՙ բա դո՛ւք ի՞նչ եք մտածում ձեր ռուս եղբոր այս «եղբայրական» վարմունքի մասին:

Նկար 1. Բոգդանովը Շուշիում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ