ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԾԱԾԿՈՒՅԹԻ ՔԱՐՏԵԶԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թ.-ի ապրիլի 2-ին ընդունած N70Ն որոշման համաձայնՙՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված եւ ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաեւ ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը (հղում կայքինՙ http://www.mts.am/individual-customers/help-and-support/service-zone/coverage-map): Տվյալ տեղեկությունները հասանելի են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում: |