RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



Տեղադրվել է` 2016-02-27 19:00:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1487, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՑ

Ընտրություններ ապրիլի 13-ին

Սիրիայի կառավարությունը ռուսական կողմի հետ համատեղ որոշում է այն տարածքները եւ խմբավորումները, որոնք ենթակա են հրադադարի ռեժիմին, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը: Կառավարության հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է զինված խմբավորումների դիրքերի ամրապնդումը դադարեցնելու կարեւորությունը փետրվարի 22-ին ձեռք բերված զինադադարի համաձայնության կատարման համար:

Այդ օրը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման համաձայնեցրին Սիրիայում կրակի դադարեցման պայմանները: Պուտինի խոսքերով, հրադադարը կվերաբերի ինչպես Սիրիայի կառավարությանը, այնպես էլ ընդդիմությանը: Ռուս եւ ամերիկացի մասնագետները պետք է որոշեին այն տարածքներն ու խմբավորումները, որոնց վերաբերում է զինադադարը: Փաստաթղթում հաշվի են առնված սիրիական ընդդիմության այնպիսի պահանջներ, ինչպիսիք են քաղաքացիական բնակչության ռմբակոծումների դադարեցումը եւ մարդասիրական օգնության առաքումը:

ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մինչեւ 2016 թ. փետրվարի 26-ի կեսօրը Սիրիայում կռվող բոլոր կողմերը պարտավոր են մեզ կամ մեր ամերիկացի գործընկերներին հաստատել իրենց կողմնակցությունը հրադադարին: Ռուս եւ ամերիկացի զինվորականները քարտեզների վրա համատեղ կորոշեն այն տարածքները, որտեղ գործում են նման խմբավորումներ: Դրանց դեմ Սիրիայի, Ռուսաստանի զինված ուժերի եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերի մարտական գործողություններ չեն իրականացվի: Ընդդիմադիրները իրենց հերթին կդադարեցնեն մարտական գործողությունները Սիրիայի զինված ուժերի եւ դրանց աջակցող խմբավորումների դեմ»:

Ահաբեկչական կազմակերպությունների դիրքերին հասցվող հարվածները կշարունակվեն:

Հրադադարի ռեժիմը կսկսի գործել Դամասկոսի ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակել է ապրիլի 13-ին: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը: SANA գործակալությունը նշում է, որ Ասադը համապատասխան հրամանագիր է ստորագրել փետրվարի 22-ին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախագահներ Պուտինը եւ Օբաման հավանություն են տվել Սիրիայում փետրվարի 27-ից զինադադարի հաստատմանը: Ըստ որում, Պուտինը ընդգծել է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումների վրա:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները Սիրիայում տեղի էին ունեցել 2012 թ. մայիսին: Չնայած պատերազմական պայմաններին, դրանց մասնակցել էր ընտրողների 51 տոկոսը, հիշեցնում է ՌԻԱ գործակալությունը: Քվեարկությունն անցել էր նույն տարվա փետրվարի 27-ի հանրաքվեի ժամանակ ընդունված նոր սահմանադրությանը համապատասխան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ