RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-02-27 19:00:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1273, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ Է

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը միանում է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը (ՏՀՏԳՄ): Միության գլխամասային գրասենյակում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ՏՀՏԳՄ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը խոսել են կազմակերպությունների համագործակցության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերի մասին:

ՏՀՏԳՄ-ն ստեղծվել է Հայաստանի ՏՀՏ մի շարք ընկերությունների նախաձեռնությամբՙ նպատակ ունենալով ներկայացնելու ոլորտի գործատուների իրավունքներն ու պաշտպանելու նրանց շահերը: Միությունը հնարավորություն կտա ամրապնդելու ՏՀՏ ոլորտի գործատուների միջեւ փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցելու ՏՀՏ ոլորտի եւ բիզնես միջավայրին վերաբերող օրենսդրությանՙ ոլորտի փոփոխվող պահանջներին համապատասխանեցմանը, նպաստելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձեւավորմանը, ինչպես նաեւ խթանելու ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացմանն ու նոր կազմակերպությունների ստեղծմանը:

ՏՀՏ գործատուների միությունը կոչված է մեր երկրում այս ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր նախաձեռնելուն, ինչպես նաեւ նմանատիպ նախագծերի իրականացմանն աջակցելուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամակցությունը ՏՀՏ գործատուների միությանը կօգնի միության անդամներին համադրել ջանքերը ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված երկարաժամկետ լայնամասշտաբ ծրագրերին: Հաջողված նախագծերից ենՙ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը, ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրի շրջանակումՙ հանրակրթական 5 դպրոցում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների ներդրումը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ ուսումնական ծրագրերի արդիականացումը, Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան եւ այլ ծրագրեր, որոնց համար մինչեւ 2016 թ. ներդրվել է շուրջ 735 միլիոն դրամ:

Միության գործունեության հիմնական թիրախներն ենՙ ՏՀՏ եւ հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի վերապատրաստումը, հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ՏՀՏ կրթական ծրագրերիՙ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, տեղի եւ արտասահմանյան ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծմանը նպաստելը, ինչպես նաեւ բիզնես եւ իրավաբանական խորհրդատվության տրամադրումը:

ՏՀՏ գործատուների միությունը պատրաստվում է իր առջեւ դրված խնդիրները եւ նպատակներն իրականացնելՙ համագործակցելով ՀՀ կառավարության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ եւ հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների եւ գործակալությունների, այլ երկրների պետական, հասարակական եւ ՏՀՏ կառույցների հետ:

«Ինչպես յուրաքանչյուր կազմակերպությունՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի իր օրակարգը, առաքելությունն ու տեսլականը, համաձայն որոնց կայացվում են որոշումներՙ Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության, ներգրավվածության մեթոդների եւ աստիճանի վերաբերյալ: Հետադարձ հայացքով գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ եւ մասնակցությամբ իրականացված ազգային նշանակության երկարաժամկետ ծրագրերի արդյունքներըՙ մենք համոզվում ենք, որ նպատակներին առավել արդյունավետ եւ արագ կերպով հասնելու համար համագործակցությունը չափազանց կարեւոր է: ՏՀՏ յուրաքանչյուր կազմակերպության մրցակցային առավելությունների մեկտեղումն ավելին է, քան առանձին առավելությունների գումարը: Ըստ մեզՙ հենց դրանում է կայանալու ՏՀՏ գործատուների միության դերակատարումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՏՀՏ գործատուների միությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում ապացուցել է, որ հանդիսանում է էֆեկտիվ կառույց ՏՀՏ ոլորտի համախմբման, գործատուների շահերի պաշտպանության, մասնագիտական կարողությունների ընդլայնման բնագավառում: Շատ պատվաբեր եւ պարտավորեցնող է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամակցությունը մեր միությանը: Դա կնպաստի ոլորտի գործատուների կոնսոլիդացիային եւ նոր ուժ կհաղորդի միության կողմից իրականացվող ծրագրերին: Միությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ում նպատակը ՏՀՏ եւ հարակից ոլորտների գործատուների շահերի պաշտպանությունն է, Հայաստանի ՏՀՏ ոլորտի թռիչքաձեւ եւ երկարատեւ զարգացումը, համաշխարհային շուկայում իր ուրույն տեղի հաստատմամբ»,-ասել է միության նախագահ Արմեն Բալդրյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ