RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



Տեղադրվել է` 2016-02-27 19:00:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1599, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՙ PR ԿՐԱԿՈՑՈՎ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Փետրվարի 25-26-ին Բոխումի համալսարանի «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտըԲեռլինի Հումբոլդտ համալսարանի Սենատի դահլիճում կազմակերպել էր «1916-1923 թվականներին Պոնտոսի հույների տեղահանումը, շիջումը եւ ցեղասպանությունը» ("The Displacement, Extinction and Genocide of the Pontic Greeks. 1916-1923") թեմայով միջազգային գիտաժողովը։«Ժամանակակից միջազգային գիտահետազոտությունը շեշտադրեց, որ երիտթուրքերի կառավարությանՙ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունը ըմբռնվում է որպեսերիտթուրքերի եւ քեմալիստների կառավարությանՙ ոչ մահմեդական, ավելի ուշՙ ոչ թուրք հանրության հանդեպ իրականացրած ընդհանուր բռնարշավի մեկ գլուխ միայն։ Փոքր Ասիայում 1913-1923 թվականներն ընդգրկող ժամանակահատվածում հայերից բացի, հատկապես հույն համայնքներն են ենթարկվել բռնագաղթի, ցեղասպանության, քանի որ երիտթուրքերի եւ քեմալիստների շահերն ու տեսլականը դա էին պահանջում։ Այս առումով կառավարական բռնությունն իր բարձրակետին հասավ Սեւ ծովի ափերին Պոնտոսի հույն համայնքների ցեղասպանության ժամանակ։ Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց Միհրան Դաբաղը, գիտաժողովի նպատակն է իրազեկել օսմանյան կայսրության ուշ շրջանի տեղահանությունների եւ ցեղասպան բռնարարքների զոհ դարձած Պոնտոսի հույների հետ պատահածը, նպաստել, որ միջազգային եւ միջդիսցիպլինար գիտահետազոտական դաշտում ուսումնասիրվի նաեւ այս համայնքի պատմությունը»։

Գիտաժողովի կազմակերպիչների հրավերին արձագանքել էր նաեւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որ ողջույնի խոսք է հղել ներկաներին։ (Ընդամենը)։Երկլեզուՙ անգլերեն, գերմաներեն գիտաժողովին մասնակցել են ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միհրան Դաբաղը, Քրիստին Փլաթթը (Բոխում), Թեա Հալոն (Նյու Յորք), Անուշ Հովհաննիսյանը (Երեւան), Թեոդոսիոս Կիրիակիդիսը (Հռոմ), Վասիլիոս Մեյխանեցիդիսը (Թեսալոնիկ), Միշայել Շվարցը (Բեռլին), Թեսսա Հոֆմաննը (Բեռլին), Զեյնեփ Թուրքյիլմազը (Հանովեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), Բունդեսթագի պատգամավոր, Դաշինք 90/ Կանաչներ կուսակցության նախագահ Ջեմ Էոզդեմիրը։ Երկրորդ օրը զեկուցումներով հանդես են եկել Միշա Բրումլիքը (Բեռլին), Ֆրանչեսկո Պոնգիլուպպին (Հռոմ), Ռոբերտ Շենքը (Նյու Օռլեան), Կոնստանտինոս Ֆոթիադիսը (Ֆլորինա), Անտոնիս Կլապսիսը (Պատրաս), Արնո Բարթը (Էսսեն), Մեդարդուս Բրեհլը (Բոխում), Մոնիկա Ալբրեխթը (Ֆեհթա, ԳԴՀ), Միլթիադիս Սարիգիաննիդիսը (Թեսալոնիկ)։Երկօրյա գիտաժողովի աշխատանքը վերլուծել եւ ամփոփել է «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի աշխատակից Քրիստին Փլաթթը։

Գիտաժողովի մասին մեր տեղեկատվությունն, ափսոս, վերջին պահին ուրբաթ օրվա թերթիմեր տարածքից դուրս մնացՙ գովազային նյութի պատճառով։ Ի՞նչ խնդիր ունեին tert.am- ի, «Հայլուր»- ի մեր գործընկերները, երբ փետրվարի 25- ին գիտաժողովի վերնագրից սկսյալ նյութը սխալ մատուցեցին, գիտական աշխարհն ու աշխատանքը լուսաբանման կենտրոնում չէր, կամ ավելի ստույգՙ գիտաժողովը սղագրվեց որպես ՀՀ պաշտոնյաների PR։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ