RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6936, Տպվել է` 513, Ուղարկվել է էլ.փոստով` 505

ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՐՕՐԵԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, ռազմական պատմաբան

Ինչո՞վ արժանի չեն համաշխարհային լրատուադաշտում թնդալու Արցախեան պատերազմի մերօրեայ հերոսների անունները...

Կարծում եմ, հայկական բոլոր լրատուամիջոցները պէտք է համաշխարհային հանրութեանը հասցնեն նրանց անմահ սխրանքը... Ցոյց տան, որ անպարտելի է այն ազգը, որ նման հերոսներ է ծնել...

Յաւերժ է այն հայրենիքը, յանուն որի ազատութեան ու ապագայի իրենց երիտասարդ կեանքերը դրեցին այդ արիասիրտ երիտասարդները, շատերըՙ դեռ գրեթէ պատանի:

Բազում են նրանց անունները, բոլորին մէկ յօդուածում չես նկարագրի, սակայն նրանցից միայն մէկի խիզախութեան օրինակն էլ ցոյց տալով բաւական է տեսնելու, թէ ի՞նչ քաջարի սերունդ է աճել նորանկախ Հայոց պետութիւնում, սերունդ, որը պատրաստ է հայրենիքի հրամանով ելնել մարտի...

Ահա այդ խիզախներից մէկիՙ կապիտան Արմենակ Ուրֆանեանի սխրանքի համառօտ պատմութիւնը...

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանեանն, ով ծնուել էր 1990թ. եւ Հայոց զինուած ուժերում ծառայել 17-ամեայ տարիքից, 2016թ. ապրիլի 1-ի լոյս 2-ի այն ճակատագրական գիշերն իր վաշտի անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնուել դաւադիր յարձակման դիմած անարգ թշնամու գերակշիռ ուժերի դէմ:

Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակՙ անձնակազմին յետ ուղարկելովՙ քաջարի կապիտանը միայնակ շարունակել է մարտը, խոցելով կովկասեան թուրքերի մէկ տանկ եւ մօտ մէկ տասնեակ ասկեարների:

Վերջում մի քանի նռնակներ նետելովՙ չի թողել, որ այդ բորենիներն իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մօտեցող ոսոխներին:

Փա՛ռք մեր հերոսներին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ