RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-04-22 13:07:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 6132, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 620

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻ՞ՆՔ, ԹԵ՞ ՊԱՅՔԱՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Քառօրյա պատերազմը փաստեց, թերեւս ավելորդ անգամ, որ Թուրքիան բնավ չի հրաժարվել իր հայաջինջ նպատակներից: Ինչպես 101 տարի առաջ, այդպես էլ այսօր, Թուրքիան ծրագրել է ոչնչացնել հայությանը, վերացնելՙ Թուրգուտ Օզալի ասած «անիծյալ սեպ» Հայաստանը, այս անգամ սկսելով Արցախիցՙ որպես «թույլ օղակի»: Մինչդեռ հայ զինվորը, այսինքն հայ ժողովուրդը, նրան ցույց տվեց, ինչպես նախկինում քանիցս, որ ինքը քանակությամբ եւ զինվածության համեմատաբար թեեւ թույլ, սակայն քաջությամբ հզոր օղակն է Հայաստանի, եւ գիտի կռվել ոչ միայն թուրք-օղուզների, այլեւ թուրք-օսմանցիների դեմ եւ հաղթե՛լ:

Սա մեր պայքարն է, մեր ողջ ժողովրդի պայքարը արեւմտյան թե կովկասյան թուրքերի դեմ, եւ մենք որոշել ենք թույլ չտալ 101 տարի առաջ պատահածի կրկնությունը: Այդ պայքարի էությունը սակայն, գոյութենական լինելուց բացի, ունի նաեւ քաղաքակրթական, մոդայիկ արտահայտությամբՙ արժեհամակարգային իմաստ: Քանզի թուրքը, Թուրքիայում թե նրանից «անիծյալ սեպով» բաժանված Ադրբեջանում, հայոց քաղաքակրթությունն է ոչնչացրել եւ շարունակում է ոչնչացնել, դա լինի Վարագա վանքն ու Անին, թե Ջուղայի խաչքարերը: Նույնը անում են թուրքերից սնած ու զինած ջիհադիստները Պալմիրայում թե այլուր: Այսինքն Ցեղասպանության կոնվենցիայի բնութագրած գլխավոր հոդվածներից մեկըՙ մշակութասպանություն են նրանք իրականացնում: Ու մեր պայքարը այդ ուղղությամբ մնում է տկար, գրեթե անզոր, քանզի քաղաքակրթության ոչնչացման դեմ պայքարը կապ չունի ոչ քաջության եւ ոչ էլ մարտունակության հետ: Այլՙ հմտության, հետեւողականության, լայն, շատ լայն միջոցների, քարոզչության, հանրահռչակման, քաղաքակրթություն սիրող ու պաշտպանող երկրների դաշինքի հետ: Այլ խոսքով, այդ պայքարը ենթադրում է քաղաքակիրթ ողջ մարդկության պայքարը ընդդեմ վանդալիզմի, բարբարոսության, այլատյացության:

Այնինչ հենց առաջիկա օրերին, ապրիլի 25-27-ին, Բաքվում կայանալու էՙ այսպես կոչված «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ համաշխարհային ֆորումը», այն էլՙ ՄԱԿ-ի կազմակերպմամբ, այսինքն համաշխարհային գլխավոր այն կառույցի, որի պարտականությունն իսկ է պաշտպանել ու պահպանել համաշխարհային քաղաքակրթությունը նաեւ: Այն էլ ապշեցուցիչ մի պատճառաբանությամբՙ «Ադրբեջանը հանդուրժողականության մոդել»: Այլ խոսքով, Միացյալ ազգերի կազմակերպությունը պաշտպանում է հղի կանանց որովայն թրատող, մարդկանց ողջ-ողջ հրկիզող, քնած սպային կացնահարող, ծերունիների ականջ եւ եզդի զինվորի գլուխ կտրողների «քաղաքակրթությունը» որպես «հանդուրժողականության մոդել»:

Այս պարագայում ոչ մի խոսք չի կարող լինել «քաղաքակրթությունների դաշինքի» մասին: Բաքուն թե Անկարան կարող են հյուրընկալել միայն ու միայն քաղաքակրթության դե՛մ պայքարի ֆորումներ: Նրանք արժանի են միա՛յն դրան, նրանց գեները ընդունակ են միայն բարբարոսության:

Եվ, իսկապես, ի՞նչ են անում քաղաքակիրթ երկրները: Սա հին-նոր-նորագույն ֆաշիզմն է, որը չոքելու է բոլորի՛ դռանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ