Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈԿՏ. ՆՈՐԱ ԱՐԻՍԵԱՆ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Անցյալ կիրակի օրը ամփոփվեցին Սուրիայում խորհդարանական ընտրությունների արդյունքները: Խորհրդարանի պատգամավոր դարձան նաեւ հայազգի արժանավոր երկու անձնավորություններՙ դոկտ. Նորա Արիսյանը եւ Բերիո թեմի առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Նորընտիր մեր պատգամավորներին հաջողություն մաղթելովՙ ստորեւ տպագրում ենք դոկտ. Ն. Արիսյանի մասին կենսագրական բնույթի հոդված, որտեղ շեշտադրվում է նրա մենագրական եւ թարգմանական գործունեությունը, որը իսկապես տպավորիչ է:


Դամասկոսի հայկական գաղութը շատ մեծ չէ, քանի մը հազար միայն, սակայն կենսունակ է ազգային-ընկերային-համայնքային կեանքը դպրոցներով, եկեղեցիներով եւ միութիւններով: Ինչպէս բոլոր հայկական գաղութներու պարագային, այդպէս ալ Դամասկոսի մէջ, ազգային հաստատութիւնները կա՛մ միութիւններու կողմէ հովանաւորուած են, կամ եկեղեցիներու, այսինքն իւրաքանչիւր աւանդական ազգային կազմակերպութիւն իր դպրոցը ունի, կամ իւրաքանչիւր յարանուանութիւնՙ ի՛ր: Եւ ասիկա պատճառ եղած է, որ տարանջատ դպրոցները չմեծնան, մնան նախակրթարանի սահմաններուն մէջ, բացի մէկէն, որ միջնակարգ ալ ունէր, եւ ասիկա պատճառ եղած է, որ հայ աշակերտները կիսաւարտՙ ափ առնեն արաբական դպրոցներ:

Բնականաբար ուսումը արաբական դպրոցներու եւ ապա պետական համալսարաններու մէջ շարունակողները արաբերէնին աւելի լաւ պիտի տիրապետէին: Ամէն չարիքէ բարիք մը ծնելուն եթէ հաւատանք, ապա այդ բարիքին մարմնաւորումը պիտի տեսնենք դոկտ. Նորա Արիսեանի անձին ու անոր երախտաշատ գործին մէջ:

Ն. Արիսեան անունը փայլեցաւ վերջին տաս-տասնըհինգ տարիներու ընթացքին, երբ իրարու ետեւէ գիրքեր սկսաւ թարգմանել եւ հեղինակել: Արիսեան իսկապէս երեւոյթ դարձաւ իր աշխատասիրութեամբ եւ հայկական գրականութեան ու հայկական հարցին նուիրուած իր ուսումնասիրութիւններով: Ցարդ իր գրիչին կը պատկանին 14 գործեր.

Հեղինակայինՙ

1. «Հայոց աղէտները սուրիական միտքին մէջ» (2002, արաբերէն)

2. «Հայոց ցեղասպանութեան արձագանգները սուրիական մամուլին մէջ. (1877-1930)» (2005, արաբերէն)

3. «Տէր Զօր. Նահատակներու քաղաք» (2011, հայերէն)

4. «Հայ երեսփոխանները Սուրիոյ խորհրդարանին մէջ (1928-2011). (արաբերէն)

5. «100-րդ տարելից Հայկական ցեղասպանութեան. Արաբական 100 վկայութիւն» (արաբերէն)

Թարգմանական (հայերէնէ եւ անգլերէնէ արաբերէնի)ՙ

Յակոբ Պարոնեան. «Քաղաքավարութեան վնասները», (2004)

Յարութ Սասունեան. «The World Speaks Out» (անգլերէնէ, 2005)

«Վերապրողներու վկայութիւններ», (2005)

«Ընդդէմ Ատրպէյճանի հակահայ քարոզչութեան», (2006)

Ալֆրէտ Տը Զայաս. «Հայոց ցեղասպանութեան ոճիրը եւ անոր առնչութիւնը Ցեղասպանութեան պայմանագրին հետ», (անգլերէնէ, 2006)

Գէորգ Աբէլեան. «Ցկեանս նահատակութիւն», (2006)

Շահէն Աւագեան, «Լեռնային Ղարաբաղ, իրաւական ասպեկտներ», (անգլերէնէ, 2006)

Յարութ Սասունեան, «Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններ, Ճշմարտութիւ՞ն, թէ՞ խաբէութիւն»:

Թաթուլ Յակոբեան. «Ղարաբաղեան Օրագիր-Կանաչ եւ Սեւ», (2012)

Հայրը մուսալեռցի է, մայրըՙ ատանացի: Դամասկոս հաստատուած են անցեալ դարի 30-ականներու սկիզբը:

Նորա Արիսեան աւարտած է Դամասկոսի համալսարանի ֆրանսական գրականութեան բաժինը, նաեւ մասնագիտացած է թարգմանութեան մէջ:

Իր դոկտորականը ստացած է Երեւանի Գիտութիւններու ազգ. ակադեմիայէն, նիւթ ունենալով «Հայոց ցեղասպանութիւնը արաբական գրականութեան, յատկապէս մամուլին մէջ»:

Դոկտ. Արիսեան անդամ է Սուրիացի արաբ գրողներու միութեան, կը դասախօսէ Դամասկոսի համալսարանին մէջ, ուր հայկական բաժնի պատասխանատուն է: Ան նաեւ ՀՀ Դամասկոսի դեսպանատան մէջ կը պաշտօնավարէ որպէս թարգմանիչ, յատկապէս օտար պատուիրակութիւններու այցելութեան ժամանակ:

Արիսեան ոչ միայն արժանացաւ հայկական ազգային, թէ մտաւորական շրջանակներու համակրանքին ու քաջալերանքին, այլեւ սուրիական պետական շրջանակներու բարձր գնահատանքինՙ իր կատարած մեծ աշխատանքին համար:

2006-ին ան պարգեւատրուած ՌԱԿ-ի կողմէ «Վահան Թէքէեան» շքանշանով:

2011-ին Սփիւռքի նախարարութեան կողմէ «Ու. Սարոյեան» շքանշանով

2012-ին ՀՀ Նախագահին կողմէ «Մ. Խորենացի» շքանշանով:

Ան յաճախ հրաւէրներ կը ստանայ դասախօսելու զանազան քաղաքներու մէջ, նաեւ մասնակցելու գիտաժողովներու:

Դոկտ. Նորա Արիսեանի ներդրումը հայ եւ արաբ բարեկամական կապերը ազգային մշակոյթի եւ գրականութեան ճամբով ամրապնդելու գծովՙ անգնահատելի են:

Նորանոր նուաճումներու մաղթանքով, բարի երթ իրեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈԼԱՆԴԱՀԱՅԵՐԸ ՀԱՆՐԱԳԻՐ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

«ԱՐԵՒ» ՕՐԱԹԵՐԹԻ ԴԱՐԱԴԱՐՁԻՆ ԱՌԹԻՒ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«ԱՐԵՒ» ՕՐԱԹԵՐԹԻ ԴԱՐԱԴԱՐՁԻՆ ԱՌԹԻՒ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական