RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



Տեղադրվել է` 2016-04-29 13:25:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 7867, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 630

ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴ. «... ԹԵ ՈՐՔԱՆ ԱՐԱԳ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԼՎԵԼ»

Ա. Հ.

Վերջին 12 ամիսներին Եվրոպայում անվտանգության մտահոգությունների առնչությամբ խոսքով է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ներկայացրել Եվրոպայում մարդու իրավունքների զեկույցը` 2015թ. համար: ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է վերջին շրջանի ահաբեկչական գործողություններին, միգրանտներին առնչվող ճգնաժամի չհամակարգված արձագանքներին, Արեւելյան Ուկրաինայում խաղաղության եւ կայունության չհասնելու իրավիճակին:

Յագլանդը նշել է նաեւ ղարաբաղյան հակամարտության առումով իրավիճակը, ընդգծելով, որ «Ռազմական գործողությունների վերականգնումը Լեռնային Ղարաբաղում հիշեցրեց, թե որքան արագ կարող են սառեցված հակամարտությունները հալվել»: Յագլանդը հակամարտության համատեքստում չի անդրադարձել նույն այդ հակամարտության առումով մարդու իրավունքների ոտնահարումներին, պատերազմական հանցագործություններին: Անդրադարձ չկա նաեւ զեկույցում, թեեւ վերջինում այդ հարցի բացակայությունը չպետք է պայմանավորել զեկույցիՙ 2015թ. վերաբերելու հանգամանքով: Զեկույցում հակամարտությունն ընդհանրապես նշված չէ որպես այդպիսին, թեեւ մարդու իրավունքների իրավիճակի առնչությամբ տարբեր ցուցանիշների բնութագրականում նշվում են զինված կամ այլ տեսակի հակամարտությունների-բախումների մասին:

Ընդհանուր առմամբ, Յագլանդի զեկույցում նշվում է, որ Եվրոպայում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը վտանգված են:

Զեկույցում Հայաստանը նշվում է դատական համակարգի անկախության, կիբերանվտանգության, սոցիալական իրավունքների եւ սահմանադրական բարեփոխումների համատեքստում: Հայաստանի առնչությամբ զգալի քննադատական ու բացասական դիտարկումների կողքին Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներից շատերում եւս նշված հարցերը խնդրահարույց են: Ամեն դեպքում, Յագլանդի զեկույցի` Ադրբեջանին առնչվող հատվածներում բացասական դիտարկումները առավել խիստ բնույթ են կրում, ավելին, ԵԽ գլխավոր քարտուղարը քանիցս եւ տարբեր առիթներով անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների դեպքերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ