RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-04-29 13:25:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 4096, Տպվել է` 496, Ուղարկվել է էլ.փոստով` 442

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ըՙ NASA-Ի ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՋԱԿԻՑ

NASA-նՙ ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան, Տիեզերական հավելվածների հինգերորդ միջազգային մրցույթն անցկացրել է Բյուրականի աստղադիտարանում: 2016թ. ապրիլի 22-ից 24-ը կայացած մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր թիմեր, որոնք մշակել եւ հավելվածային լուծումներ են առաջարկել «Տեխնոլոգիա», «Օդագնացություն», «Տիեզերական կայան», «Արեգակնային համակարգ», «Երկիր մոլորակ», «Ճանապարհորդություն դեպի Մարս» թեմաների շրջանակներում:

Վեց թեմայի շուրջ կազմակերպած մրցույթի ընթացքում մասնակիցներ իրենց գիտելիքները չափել են եւ՛ թիմային, եւ՛ անհատական մասնակցության շրջանակում: Ընդհանուր առմամբ, մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տվել հասնելու կարեւոր նպատակների. ստեղծելու կիրառական նշանակություն լուծում, տարբեր մարտահրավերների լուծման նպատակով օգտվելու NASA-ի եւ առանցքային այլ կազմակերպությունների իրական տվյալների շտեմարաններից, ճանաչելի դառնալուՙ նորարարական բաց հարթակում մրցակցությամբ եւ այլն:

Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված մրցույթի հայաստանյան փուլը կայացել է 24 ժամ տեւողությամբ: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը մրցույթի մասնակիցներին ապահովել է գերարագ ինտերնետ կապով: Երկու օր շարունակՙ ապրիլի 22-ից 23-ը թիմերն իրենց նորարարական լուծումները եւ առաջարկությունները ներկայացրել են տեղական եւ միջազգային ժյուրիի գնահատմանը: Այդ աշխատանքների հիմքում եղել են ուսանող, սկսնակ, փորձագետ ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների եւ վերլուծաբանների մշակած նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում կիրառվել են տվյալների վիրտուալացում, սարքեր ու սարքավորումներ, կոդավորում, դիզայն եւ այլ միջոցներ:

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպիչը «X-TECH» ընկերությունն է:

Կարեւոր համարելով աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Բյուրականի աստղադիտարանին զգալի աջակցություն է տրամադրել նաեւ նախկինում: 2007 թվականին ընկերությունն աջակցել է աստղադիտարանի կառավարման համակարգի արդիականացմանն ու վերանորոգմանը: 2,6-մետրանոց դիտակի կառավարման համար ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, վերանորոգվել է նաեւ Շմիդտի դասի 1-մետրանոց աստղադիտակը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում է զգալի ջանքեր գործադրելՙ տարբեր ոլորտներում երկրի զարգացմանը նպաստելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ