RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



Տեղադրվել է` 2016-04-29 13:25:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 3155, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 90

PKK-Ն ԿԸՆԴԼԱՅՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ

Պ. Ք.

PKK-ի առաջնորդ Ջեմիլ Բայիքը հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ: «Քրդերը կպաշտպանվեն մինչեւ վերջ: PKK-ն կընդլայնի ռազմական գործողությունները, քանի դեռ Թուրքիան չի փոխել իր մոտեցումը», ասել է Բայիքը, որի խոսքերը մեջբերում է BBC գործակալությունը:

Քուրդ առաջնորդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է հակամարտության խորացման մեջ: «Նա ուզում է, որ քրդերը անձնատուր լինեն: Ուզում է հակառակ դեպքում սպանել բոլոր քրդերին: Նա բացեիբաց խոսում է այդ մասին, չի թաքցնում դա», նշել է Բայիքը: Նրա խոսքերով, PKK-ն չի ձգտում անջատվել Թուրքիայից եւ պատրաստ է համագործակցել թուրքական կողմի հետ, եթե Անկարան ուզենա բանակցել:

Իր հերթին Էրդողանի խորհրդական Իլնուր Չեւիքը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները առայժմ չեն նախատեսում որեւէ բանակցություն PKK-ի հետ: «Քրդերը փորձում են Թուրքիայի տարածքում ստեղծել առանձին պետություն. դա ակնհայտ է», ընդգծել է նա:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս բացառել է հաշտության բանակցությունների վերսկսումը PKK-ի հետ, որը պաշտոնապես արգելված է Թուրքիայում:

PKK-ի հետ թուրքական կառավարության զինադադարը խախտվեց անցյալ տարվա հուլիսին: Այդ պահից մինչեւ օրս թուրքական զորքերի եւ PKK-ի ռազմական գործողությունների հետեւանքով հազարից ավելի մարդ է զոհվել: 1984 թ. թուրք-քրդական հակամարտության ծագումից ի վեր դրան զոհ է գնացել ավելի քան 40 հազար մարդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ