RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016



Տեղադրվել է` 2016-06-23 23:21:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 3441, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՎԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Պ. Ք.

«Համաշխարհային հնդուիստական խորհուրդ» աջամետ կազմակերպությունը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին առաջարկում է ստեղծել կովերի պաշտպանությամբ զբաղվող նախարարություն: Հնդուիզմի մեջ կովերը համարվում են սրբազան կենդանիներ: Ամերիկյան «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը մեջբերում է հնդիկ պաշտոնյաներից մեկի հետեւյալ հայտարարությունը. «Կովը կյանքի խորհրդանիշն է, մեր հասարակությանհոգին: Նրան բավարար կարեւորություն չի տրվում»: Պաշտոնյան ավելացրել է, որ նման նախարարություն ստեղծելու իմաստը կովերի փրկությունն է ոչնչացումից:

Թերթը նշում է, որ խոշոր եղջերավոր անասունների սպանդը արդեն երկար ժամանակ լուրջ խնդիր է Հնդկաստանում: Կենդանիների պաշտպանության նոր կոչն արվեց այն բանից հետո, երբ անցյալ աշնանը Դադրի քաղաքում ամբոխը սպանեց մի մահմեդականի, որին կասկածում էին կով մորթելու մեջ: Այդ հաշվեհարդարին հաջորդած բռնարարքների ալիքը բանավեճ առաջացրեց երկրում կրոնական ահանդուրժողականության վերաբերյալ:

Հնդկաստանում անասունների սպանդին վերաբերող դաշնային օրենք չկա, բայց վարչապետ Մոդիի պաշտոնակալությունից հետո որոշ նահանգներ ներկայացրել էին իրենց չափանիշները: Մի շարք նահանգներ խստացրել են տավարի մսի օգտագործման սահմանափակումները:

ԱՄՆ գյուղնախարարության տվյալներ վկայակոչելովՙ «Ուոլ Սթրիթ ջոռնըլը» նշում է, որ չնայած արգելքների բազմազանությանը, Հնդկաստանը տավարի մսի խոշորագույն արտահանողներից մեկն է. անցյալ տարի այդ երկիրն արտահանելէ 2,4 մլն տոննա տավարի միս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ