RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016



Տեղադրվել է` 2016-06-23 23:21:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 3202, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՈՒՐ ՏԱՆԻՔՙ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿՈՒՄ 20-ԱՄՅԱ ԿԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում մասնակցել են Խաչատրյանների կիսակառույց տան շինարարությանը: Կամավորներն օգնել են տանիքում ջերմամեկուսիչ խարամ լցնել եւ բետոնապատման աշխատանքներ կատարել:

Խաչատրյանների երկու որդիներից ավագը նոր է վերադարձել զինվորական ծառայությունիցՙ հերթը փոխանցելով կրտսեր եղբորը: 20 տարի մետաղական վագոն-տնակում ապրած ընտանիքն ինը տարի առաջ նախաձեռնել է տան շինարարությունՙ կասկածի տակ չառնելով երազանքն իրականացնելու հնարավորությունը: Սկսած գործը, սակայն, անավարտ է մնացել:

«Երբ ամուսնացա, հորս տանն էինք ապրումՙ եղբորս ընտանիքի հետ: Տունը փոքր էր: Տեղափոխվեցինք վագոն-տնակ ու մնացինք այնտեղ: Կրտսեր որդիս այստեղ է ծնվել: Տղաներիս հասակ առնելու հետ մեծացավ նաեւ ընտանիքի հոգսը ու այդպես էլ չկարողացա ավարտել տան շինարարությունը: Երախտապարտ եմ այս հնարավորության համար»,- ասել է ընտանիքի հայրըՙ Մելքոն Խաչատրյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվՙ հարյուրից ավելի ընտանիք արդեն զգացել է բարեկարգ տուն ունենալու բերկրանքը: Ծրագրի շնորհիվ ընտանիքները ավարտել են կիսակառույց տան շինարարությունը եւ/կամ վերանորոգել տանիքը, ինչը բնակարանային ֆոնդի պահպանման համար ամենակարեւոր պայմաններից է, սակայնՙ ընտանիքների համար մեծ դժվարություն է ներկայացնումՙ ծախսատարության պատճառով: Այս տարվա բնակարանաշինության ծրագրով եւս 41 ընտանիք ապահով տանիք կունենա:

«Ամեն անգամ, երբ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում հանդիպում եմ աջակցություն ստացած հերթական ընտանիքին եւ տեսնում նրանց ապրումներն ու հուզմունքըՙ հասկանում եմ, որ դա հատուկ է ուժեղ մարդկանց: Այս մարդիկ տարիներ շարունակ լուռ արժանապատվությամբ անցել են դժվարությունների միջով, սակայն չեն չհուսահատվել, շարունակել են ելք փնտրել: Այսօր նրանց ջանքերը պսակվել են հաջողությամբ: Պիտի խոստովանեմ, որ այս ընտանիքների նոր հույսի հետ ամրանում է նաեւ ծրագրի իրականացման անհրաժեշտությանՙ մեր հավատը: Երկրում հաղթահարված յուրաքանչյուր խնդիր բոլորիս հաղթանակն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«2007թ-ից Արագածոտնի մարզում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվում է արդեն 14-րդ տան շինարարությունը: Շահառուները տարբեր ընտանիքներ ենՙ տարբեր հոգսերով: Ամենածանր բեռը, սակայն, բնակարանային խնդիրն է: Այս ընտանիքների համար գեթ մեկ հենարան է հարկավոր իրենց կենցաղը նորովի կազմակերպելու համար: Եվ այդ հենարանը բնականաբար տունն էՙ օջախը, որը կհյուրընկալի ընտանիքներին ու դեռ շատ սերունդների կացարան կդառնա»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

2016թ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար հատկացրել է գրեթե 105 մլն. ՀՀ դրամ /2015թ.-ինՙ 100 մլն. ՀՀ դրամ/: 2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, աջակցություն ստացած ընտանիքների թիվը մինչեւ տարեվերջ կհասնի 134-ի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ