Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՔ ՕՐ, ՈՐ ՑՆՑԵՑ ԱՇԽԱՐՀԸ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պրոֆ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պետական այցերը մեր ժամանակներում սովորական երեւույթ են: Նրանք արդի միջպետական հարաբերությունների ամենաէական բաղադրիչներից մեկն են, առանց որի հնարավոր չէ իրականացնել լիարժեք արտաքին քաղաքականություն: Այդ տեսակետից Վատիկան պետության ղեկավար Ֆրանցիսկոսի 2016թ. հունիսի 24-26-ի այցելությունը Հայաստանի Հանրապետություն միանգամայն բնական է, առավել եւս, որ երկու պետությունների միջեւ գոյություն ունեն դիվանագիտական հարաբերություններ, որոնք հաստատվել են դեռեւս 1992թ. փետրվարի 15-ին: Սակայն նա ոչ միայն պետության ղեկավար է, այլեւ կաթոլիկների, կաթոլիկ եկեղեցու գլխավորըՙ Հռոմի պապ: Եվ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, նրան ընդունեց նաեւ որպես պետության գլխավորի, խստիվ համաձայն միջազգային հարաբերությունների նորմերի:

Այցելության ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապն իրեն դրսեւորեց առաջին հերթին որպես Հռոմի պապ, հզոր կաթոլիկական աշխարհի առաջնորդ: Նա իր այցը Հայաստան երբեք չներկայացրեց որպես պետական այց, այլ դիտեց որպես «Ուխտագնացություն աշխարհում առաջինը քրիստոնեւթյունը պետական կրոն հռչակած երկիրՙ Հայաստան»: Այդ բանաձեւը նա օգտագործեց, երբ հայատարարեց իր Հայաստան այցելության մասին, այնուհետեւ Հայաստանում գտնվելու ընթացքում. «Գալիս եմ Հռոմից ուխտավորՙ ձեզ հետ հանդիպելու եւ սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու, այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ կաթողիկե եկեղեցու, որ ձեզ սիրում է եւ ձեր կողքին է»: Նա հայերին հայտարարեց, որ աշխարհի մեկ միլիարդից ավելի կաթոլիկներ հայերի կողքին են: Իսկ հունիսի 25-ին Երեւանում, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած էկումենիկ արարողության եւ խաղաղության աղոթքի ժամանակ իր ուղերձում նա ասաց. «Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը»: Կցանկանայի հարգելի ընթերցողի ուշադրությունը հրավիրել Հռոմի պապի տված սահմանման վրաՙ «ձեր Աշխարհը»: Նա փաստորեն Հայաստանը դիտեց մի ամբողջ աշխարհ եւ ոչ թե մի փոքր երկիր, ինչպես սովորաբար անվանում են մեր երկիրը: Ցավոք, անգամ մեր պետական այրերը, որոնք պետության մեծությունը եւ փոքրությունը կապում են նրա տարածքների մեծության եւ բնակչության գլխաքանակի հետ: Հռոմի պապի համար Հայաստանը մի ամբողջ աշխարհ է, որի հիմքում նա դնում է ոչ թե թվաբանական առաձգական տվյալները, այլ ուրիշ արժեքային համակարգ, խարսխված հոգեւոր, կրոնական, վսեմ հումանիստական, կրեատիվ-ստեղծագործական, մտավոր-մշակութային չափանիշների վրա, որոնք հատուկ են հայ ժողովրդին: Եվ դա թող դաս լինի մեզ բոլորիս համար:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան եւ նրա տված գնահատականները, մեր կարծիքով, բոլորովին նոր տեղ են հատկացնում Հայաստանին համաշխարհային պատմության մեջՙ սկսած հին շրջանից մինչեւ մեր օրերը: Դրա համար հիմք են ծառայում երեք գործոններ եւ դրանց վերաբերյալ պոնտիֆիկի համապատասխան տեսադրույթները:

Առաջին, արժանի են ամենաբարձր գնահատականի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետեւողական ջանքերըՙ վերահաստատելու եւ համայն մարդկության սեփականությունը դարձնելու այն ճշմարտությունը, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ 301թ. քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն: Դա, իհարկե, հայտնի էր նեղ մասնագետներին, սակայն ոչ օտար ժողովուրդներին, առավել եւս լայն խավերին: Այդ տեսակետի հաղթանակի եւ նրա տարածման համար բացառիկ նշանակություն ունեցավ 2015թ., ապրիլի 12-ին Վատիկանում, Սբ. Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագը, որի ընթացքում նա նշեց , որ հայերն առաջինն ընդունեցին քրիստնեական հավատը: Այդ տեսադրույթին նա կրկին եւ ավելի ավելի հիմնարար կերպով անդրադարձավ իր երեւանյան այցի ժամանակ, հարստացնելով այն նոր մոտեցումներով: Այդ հարցը նա այնքան էր կարեւորում, որ նախքան Երեւան ժամանելը ուղերձով դիմեց մարդկությանը, խնդրելով օրհնեն նրան դեպի աշխարհում առաջին քրիստոնությունն ընդունած երկիրՙ Հայաստան ուխտագնացության գնալու ճանապարհին: Սա ֆանտաստիկա է: Ավելացնենք, որ բոլոր քրիստոնեական հարանվանություններն ընդունում են, որ ուխտագնացությունը կապված է սրբավայրերի, սրբատեղիներ այցելելու հետ: Դրանով իսկ Հռոմի պապը Հայաստանն ընդունում է որպես սրբատեղի: Դա, իհարկե, բացառիկ, իր զուգահեռը չունեցող հասկացողություն է, բայց այդպիսին է Հռոմի պապի մոտեցումը:

Երկրորդ, Հռոմի պապը համաշխարհային պատմության մեջ Հայաստանի տեղի ու դերի մասին խոսելիս, Հայաստանի աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը լինելու գործոնից հետո, անդրադարձավ հայկական քաղաքակրթության եւ մշակույթի գործոնին: Նա Հայաստանը դասում է իր սեփական եւ ինքնատիպ քաղաքակրթությունը ստեղծած սակավ երկրների շարքը: Դեռ ավելին. հայերի, նրանց սկզբնաղբյուրների շնորհիվ է, որ այսօր գաղափար ենք կազմում նաեւ հնում ձեւավորված , իսկ հետո պատմության փոշիներում անհետացած այլ քաղաքակրթությունների մասին: Եվ իր ելույթներում Հռոմի պապը կարողացավ տեղ հատկացնել առանձին հայ մեծերի, որոնք անջնջելի հետք են թողել համաշխարհային մշակույթի փառավոր էջերում:

Հռոմի պապը էկումենիկ արարողության եւ խաղաղության աղոթքի ժամանակ հիշատակից Մեծ Հայերին, հայոց քաղաքակրթության պանծալի դեմքերին , ազդարարելով. «Մեծ Հայերի շարքին ուզում եմ ակնարկել սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսին: Նա արտակարգ սեր էր տածում իր ժողովրդի եւ նրա ավանդույթների հանդեպ եւ միաժամանակ հակված էր մյուս եկեղեցիներին , անխոնջ միության փնտրտունքին ՙ Քրիստոսի կամքը իրականացնելու փափագով»: Հռոմի պապը Շնորհալուն համարում է սուրբ, որը ձգտում էր ընդօրինակել Քրիստոսի սիրո ոճը: Ինչպիսի համեմատություն, որը վկայում է Հայոց քաղաքակրթության տիեզերական անսահմանության մասին: Եվ դիմելով հայ երիտասարդներին, նա կոչ արեց նրանց. «Ամբարեք ձեր մեծերի իմաստությունը»: Հռոմի պապը Հայ քաղաքակրթության մյուս կարկառուն դեմքը համարում է հանճարեղ Սուրբ Գրիգոր Նարեկացուն, «Քրիստոսի խաղաղության մեծ վկային եւ գործչին, որին ես Եկեղեցու Վարդապետ հռչակեցի»: Դա առաջին դեպքն էր, երբ ոչ կաթոլիկ եկեղեցուն պատկանող սուրբ գիտնականը հռչակվեց Տիերեզական Վարդապետ: Հռոմի պապը Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գիրքը համարում է «Հայ ժողովրդի հոգեւոր սահմանադրություն»: Եվ, վերջապես, նա վկայակոչեց Եղիշե Չարենցին, որն անսպասելի էր եւ շատ մեծ տպավորություն գործեց:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երեւանում կաթոլիկ եկեղեցու անունից արեց մի կարեւոր հայտարարություն. «Եկեղեցիները պետք է հավասար լինեն, մեկը մյուսին չպետք է կլանի, մեկը մյուսին չպիտի ենթարկվի»: Մենք դա համարում ենք «Երեւանյան հռչակագիր», որը եթե իրագործվի, ապա նոր իրադրություն եւ մթնոլորտ կստեղծվի եւ նոր հնարավորություններ կբացվեն եկեղեցիների համաշխարհային համագործակցության ճանապարհին:

Երրորդ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թեեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռեւս 2015թ. ապրիլին Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի տարելիցի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ, այդուհանդերձ, շատերն անհասկանալի պատճառով, անհամբեր սպասում էին արդյո՞ք պոնտիֆիկը կրկին կհիշատակի Հայոց ցեղասպանության մասին: Հատկապես այդ հարցը մտահոգում էր արտասահմանյան մի շարք պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրատվամիջոցների եւ այլն: Պոնտիֆիկը, այնուամենայնիվ, օգտագործեց այդ եզրը:

Սակայն նա տվյալ դեպքում Հայոց ցեղասպանությանն անդրադարձավ որպես երրորդ գործոնի: Նա ավելի կարեւորեց հայերի քրիստոնությունն առաջինն ընդունելու փաստըՙ որպես առաջին գործոն, ապա անդրադարձավ հայերի քաղաքակրթությանըՙ որպես երկրորդ գործոն, իսկ վերջում միայն Հայոց ցեղասպանությանըՙ որպես երրորդ գործոն: Հռոմի պապը, ինչպես ենթադրում է տողերիս հեղինակը, ոչ թե դրանով փորձեց նսեմացնել Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը կամ կարեւորությունը, այլ փորձեց ցույց տալ, որ հայերի կարեւորությունը եւ արժեքը բնավ զոհ լինելու մեջ չէ, եւ ոչ էլ որ նրանում, որ առաջինն են ենթարկվել ցեղասպանության: Պոնտիֆիկի, ինչպես նաեւ համաշխարհային պատմության համար ավելի էական է եւ կարեւոր այն հանգամանքը, որ Հայաստանն առաջինն է պաշտոնապես ընդունել քրիստոնությունը, որը ոչ թե նոր էջ է, այլ նոր դարաշրջան համաշխարհային պատմության մեջ: Մարդկությունը հայերին է պարտական այդ նոր դարաշրջանի համար: Նույնը վերաբերում է հայերի ստեղծած ինքնատիպ քաղաքակրթությանը, որը կազմում է համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ մասը եւ մեծապես նպաստել է համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը եւ մակարդակի բարձրացմանը:

Մի հանգամանք եւս: Հռոմի պապը թե՛ Վատիկանի պատարագի ժամանակ եւ թե՛ Երեւանի էկումենիկ արարողության ու աղոթքի ժամանակ Հայոց ցեղասպանությանը անդրադարձավ XX դարի ամենասարսափելի ոճրագործությունների համատեքստում. գերմանական ֆաշիստների եւ ստալինյան ոճրագործությունների համատեքստում, այստեղ զբաղեցնելով առաջին տեղը:

Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն ըստ էության արդեն ստացել է ճանաչում: Այդ կապակցությամբ կցանկանայինք այստեղ հիշատակել մի կարեւոր փաստ: Դա Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի 2005թ. նամակն է Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որում ասված է. «Միայն հայերը չէ, որ հաստատում են Հայոց ցեղասպանությունը, այլ դա գիտնականների մոտ տիրապետող կարծիք է: Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական , իրավական եւ մարդու իրավունքների հանրության կողմից»:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցը Հայաստան իր կարեւորությամբ եւ համաշխարհային արձագանքների ծավալներով ցնցեց ամբողջ աշխարհը: Աշխարհի ուշադրությունը երեք օր սեւեռված էր Երեւանին եւ բոլորն ականջալուր սպասում էին, թե ինչ կարեւոր նորություններ կգան Երեւանից: Այդ այցը բարձրացրեց Հայաստանի վարկը եւ կարեւորությունը:

Մեր կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը, նրա կարգավիճակը եւ հեղինակությունը մինչ Հռոմի պապի վատիկանյան պատարագը եւ երեւանյան այցը այլ էր, իսկ դրանից հետոՙ բոլորովին այլ: Կարծում ենք, որ հետայսու Հայաստանին վիճակված է նոր, ավելի կարեւոր դերակատարում միջազգային ասպարեզում: Իսկ դա կախված է նաեւ այն բանից, թե ինչքանով է Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պատրաստ եւ ունակ օգտվել այս նոր բարենպաստ իրավիճակից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

41,7 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՎՆԱՍՎԱԾ ԱՐԹԻԿԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԻՄՈՆԸՙ ՎԱՐՉԱՊԵՏ, ՊՈՂՈՍԸՙ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՄՈՆԸՙ ՎԱՐՉԱՊԵՏ, ՊՈՂՈՍԸՙ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ պահպանվում են. Վարդան Ոսկանյան

19/08/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Դատելով Իրանի նախագահի՝ «X» սոցիալական ցանցի էջում կատարած գրառումից, իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ...

ԿարդալDetails

2022 թվականին հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ, որից հետո սկսվեց աննախադեպ շանտաժ ԵՄ կողմից

19/08/2025

Երբ պարտությունը, կորուստը և զիջումը ներկայացվում են որպես հաղթանակ՝ փաթեթավորված խաղաղության և բարեկեցության կեղծ խոստումով. Վարդան Օսկանյան

19/08/2025

Սուտ անվան տակ հնարավոր չէ թաքցնել այս հանցավոր նախագծի իրական, վտանգավոր բովանդակությունը. Արմեն Այվազյան

19/08/2025

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս չի դառնա և չի կարող Ղրիմը վերադարձնել

19/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական