Ըստ «Ahram.org» լրատվամիջոցի, եգիպտացի անկախ պատգամավոր Մոսթաֆա Բաքրին նշել է, որ ինքը եւ 336 պատգամավորներ կոչ են արել եգիպտական խորհրդարանին կողմ քվեարկելու մի բանաձեւի, որը ճանաչում է 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան պետության կողմից: Նա ավելացրել է, որ իր նախաձեռնությունը հենվում է Գերմանիայի Բունտեսթագի որոշման վրա, որը վերջերս ճանաչեց 1915-ի կոտորածները: «Եթե Օսմանյան կառավարությունը այդ զանգվածային հանցագործությունը կատարեց, Էրդողանն էլ հիմա մի նոր հանցագործություն է կատարում փոքրամասնությունների եւ իր քաղաքական հակառակորդների դեմ», ասել է նա: Նրան միացել է Եմադ Մահրուզ անունով մեկ այլ պատգամավոր, որ նշել է, թե բանտարկելով իր քաղաքական հակառակորդներին, Էրդողանը նպատակ ունի Թուրքիայում հաստատել «Մահմեդական եղբայրների» բռնատիրություն: