Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏԱՆԴՆ ԵՆՔ

29/07/2016
- 29 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանագիր լրահոսը շարունակում է անդրադառնալ երեւանյան զարգացումներինՙ հավատարիմ մնալով «Սասնա ծռերի» գործողությունները նկարագրող իր չափազանց զգույշ բառաձեւերինՙ «արմատական ընդդիմադիրներ», «զինյալներ», «պատանդառուներ», «գերազգայնականներ»: «Ծայրահեղականներ» բառաձեւը գերմանական լրահոս մուտք գործեց RT (Russia Today) հեռուստաալիքի գերմաներեն տարբերակից: Հուլիսի 28- ին երկու անդրադարձ գրավեց մեր ուշադրությունը: Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» գրում էՙ «Հայաստանը շունչը պահած հետեւում է ՊՊԾ շենքում պատանդների դրամային», ու հենվելով ոստիկանության տվյալներին հաղորդում, որ չորեքշաբթիՙ հուլիսի 27- ին հրաձգությունից հետո նոր պատանդներՙ բժիշկներ են գտնվում նրանց տրամադրության տակ, իսկ վկայակոչելով առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը, հավելում, որ նույն օրը երեկոյան բաց են թողել բուժանձնակազմի անդամներից մեկին: Հուլիսի 27- ի վաղ առավոտյան փոխհրաձգությունից հետո հիվանդանոց են տեղափոխել ՊՊԾ վրա հարձակում գործած երկու զինյալների եւ մեկ պաշտոնյայի (խոսքը ոստիկանի մասին է- Ան. Հ.): Նույն օրը հանրության ընդդիմադիր հատվածը բողոքի ցույցի է դուրս եկել ՊՊԾ-ի առջեւ, որի ընթացքում ձերբակալել են մոտ 300 հոգու, այդ թվումՙ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին: Վերջինիս փաստաբանը հինգշաբթի առավոտյան հաղորդել է, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել:

Գերմանական ռադիոդաշտում իր ուրույն տեղն ունեցող, լրատվական, հասարակական- քաղաքական, մշակութային հարուստ գունապնակով առանձնացող «Deutschlandfunk»- ը հայաստանյան իրադարձությունների բնութագիրն է ամփոփում վերնագրումՙ «Բողոքի ալիքՙ քաղաքական ղեկավարության դեմ»: ՊՊԾ շենքը գրավածները պատանդ են վերցրել, իրենց վերահսկողության տակ են պահում մեծաքանակ զինամթերք, պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականըՙ ինչն օրեցօր ավելի մեծ սատարում է գտնում հանրության կողմից, որ բողոքի նպատակով փողոց է դուրս եկել»: Հաղորդումը թեեւ հուլիսի 28- ին է հեռարձակվել, բայց պատրաստվել է ավելի վաղ, քանի որ խոսք չկա չորեքշաբթի օրվանից այնտեղ մնացած բժիշկների մասին:

Ռադիոլրագրող Շտեֆանի Մյուլլեր-Ֆրանկի զրուցակից Արմեն Հովսեփյանի ննջարանի պատշգամբից երեւում է շրջափակված փողոցը:«Վաղ առավոտյան կրակոցներ լսեցի, բայց չտեսանք ինչ էր կատարվում: Հետո լուր ստացանք, թե քաղաքացիներից մեկն ուզեցել է զինյալներին նեցուկ լինել, նրանք օրեր է զրկված են էլեկտրականությունից, սննդից, հեռախոսից, բժշկական խնամքից: Նա իր մեքենան լցնում է սննդով, ինչ- որ ձեւով ճեղքում ոստիկանական պատնեշը: Ոստիկաններն իհարկե կրակում են մեքենայի ուղղությամբ, բայց նրան այնուամենայնիվ հաջողվում է մուտք գործել շրջափակված տարածք»: 36- ամյա Արմենին չի զարմացնում, որ բողոքի ցույցն այսքան մեծ համակիրներ է գտնում, թեպետ ոչ բոլորն են պատանդառուների ազգայնական կարգախոսներին համակարծիք: «Մարդկանց բողոքն առաջին հերթին նախագահին է ուղղված:

Շատերն ատում են նրան ու նրա ռեժիմը: Ու այն զգացումն ունեն, թե հիմա ինչ- որ բան կարող են փոխել», Արմեն Հովսեփյանի խոսքն է փոխանցում Deutschlandfunk-ըՙ հիշեցնելով, թե 2008- ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների առիթով ընդդիմադիրների բողոքի ցույցը իշխանությունը ճնշեցՙ արտակարգ դրություն մտցնելով, զենք գործադրելով: Նվազագույնը 8 զոհ գրանցվեց: Այժմ սակայն իշխանություններն առաջին անգամ են առերեսվում զինված դիմադրության: «Ինչ կանի կառավարությունը հիմա, դժվար է կանխատեսել: Չեն կարող տարածքի զավթման գործողությունն ավարտենՙ առանց մեծաթիվ զոհեր տալու ռիսկի, խոսքը միայն զինյալներին չի վերաբերում, որ հիմա մեծաքանակ զենք ունեն, այլեւՙ ոստիկաններին էլ», երեւանցի զրուցակցի խոսքերն է փոխանցում գերմանական ռադիոն: Ի հեճուկս շոգինՙ երեկոյան տարածքում հավաքվում են հարյուրավոր, միգուցե նույնիսկ հազարավոր մարդիկ, նկատում է հաղորդման հեղինակ Շտեֆանի Մյուլլեր- Ֆրանկըՙ շարունակության մեջ ընդգծելով կոռուպցիայի, իշխանության չարաշահման վերաբերյալ ժողովրդի քննադատությունը: Մարդիկ զայրացած են: Մի կին բարձրաձայն իշխանությանն է հայհոյում, մյուսները փորձում են ոստիկաններին համոզել, որ միանան բողոքավոր զանգվածին: Մի կինՙ փոքր որդու ձեռքը բռնել, մոլորյալ կանգնել է, երբ սկսեց խոսել, արցունքները խեղդեցին: Զայրույթից: «Ես հիանում եմ ապստամբներով: Ամեն օր այստեղ եմ գալիս երեխաներիցս մեկի հետ: Վախ չունեմ, ուզում եմ, որ իշխանությունները մեզանից վախենան: Ուզում եմ, որ նախագահը հեռանա», կնոջ խոսքերն է փոխանցում «Դոյչլանդֆունկը»ՙ շարունակելովՙ եթե որեւէ փոփոխություն չլինի, երկիրը կլքի: Տարիքով մի կին գլխով հաստատում է ու ասումՙ «Ես մի փոքր վախ ունեմՙ թե դեռ ինչ կլինի: Բնական է, այստեղ ռիսկային է մեզ համար, բայց արժի: Երբ վերեւից հրաման գա բռնություն կիրառել, այստեղ պիտի լինենք, ուՙ հնարավորինս շատ»:

Մինչեւ վերջերս բնակչության շրջանում զինյալները բավականին քիչ աջակցություն էին վայելումՙ իրենց ազգայնական հռետորաբանության պատճառով: Ու միայն այն բանի համար, որ դուրս են եկել կառավարության դեմ, մի քանի օրում շատ հայերի համար արդեն հերոս են դարձել:«Այստեղ եմ, որ մեր հերոսներին պաշտպան լինեմ: Մեր երկրում, ըստ էության նորմալ է, որ ոստիկանությունը բռնություն է կիրառում, ոտնահարում մարդու իրավունքները: Եվ սա ուզում ենք թույլ չտալ», հաղորդումը եզրափակում է «Դոյչլանդֆունկը»:

Մեր կողմից հավելենք, որ արդարության համար պայքարի, հերոսի որոնումներում հայ ժողովուրդը միշտ հիշել ու հավատը սնուցել էՙ խարսխված մնալով «Սասնա ծռեր» էպոսի հերոսներին, միշտ արդիական են մնացել Րաֆֆու «Խենթը», «Սամվելը», Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»: Այս գրական – իրական հերոսներին հատուկ ծուռ, խենթ բառերը չենք գործածում, երբ նկարագրում ենք ԱՍԱԼԱ-յի գործողություններըՙ նախընտրելով վրիժառու տարբերակը: Քաղաքականության պատանդ դարձած աշխարհը միգուցե ուրիշ բառաձեւեր էլ է թելադրում, բայց միեւնույն էՙ մենք ենք ընտրում: Այնպես ընտրենք, որ ոչ միայն չխախտենք անմեղության կանխավարկածը, այլեւՙ պատմությունից չամաչենք: Բոլորս ենք պատմության ու մանավանդ ժամանակի պատանդ:

Նախորդ գրառումը

ԵՌԱԿՈՂՄ ԿՈՆՖԼԻԿՏՙ ԵՐԿԿՈՂՄ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՅԵՂԱՇՐՋՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՅԵՂԱՇՐՋՈՒՄ

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական